Կառլես Պույոլ
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Կառլես Պույոլ (ապրիլի 13, 1978(1978-04-13)[2][3][4], Պոբլա դե Սեգուր, Pallars Jussà), իսպանացի ֆուտբոլիստ, Բարսելոնա ՖԱ ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։ «Բարսելոնայի» երկարամյա ավագ, Իսպանիայի հավաքականի նախկին փոխավագ։ Խաղացել է կենտրոնական պաշտպանի դիրքում։ Համարվում է ֆուտբոլի պատմության մեջ լավագույն պաշտպաններից մեկը։
Կառլես Պույոլ կատ.՝ Carles Puyol | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Կառլես Սաֆորկադա Պույոլ | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Մականուն | Tarzan[1] | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 13, 1978 (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Պոբլա դե Սեգուր, Իսպանիա | ||
Հասակ | 1.78 սմ | ||
Քաշ | 80կգ | ||
Դիրք | պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
Պատանեկան կարիերա | |||
1993-1995 թթ. 1995-1996 |
Իսպանիա Պոբլա դե Սեգուր Իսպանիա Բարսելոնա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1999—2014 1996—1997 2008 1997—1999 |
ԻսպանիաԲարսելոնա Իսպանիա→ Բարսելոնա Գ Իսպանիա→ Բարսելոնա Բ |
392 (12) 1 (0) 89 (6) | |
Ազգային հավաքական | |||
1995 2000 2000 2000-2010 |
Իսպանիա Մ-17 Իսպանիա Մ-19 Իսպանիա Մ-21 Իսպանիա |
3(0) 4(0) 5(0) 100(3) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ամբողջ կարիերայում խաղացել է միայն մեկ ակումբի համար, որտեղ խաղացել է 593 պաշտոնական հանդիպում և խփել 18 գնդակ։
17 տարեկանից սկսած կրթվել է «Բարսելոնայի» ակադեմիայում։ Առաջին թիմի կազմում իր դեբյուտը նշել է 1999 թվականին, իսկ 2004 թվականին Լուիս Էնրիկեի կողմից ստացել է ակումբի ավագի թևկապը։ «Կատալոնացիների» կազմում վեց անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն (2004/05, 2005/06, 2008/09, 2009/10, 2010/11, 2012/13), երկու անգամ նվաճել է երկրի գավաթը (2008/2009, 2011/2012) և երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան (2005/06, 2008/09, 2010/11)։ Բացի դրանցից, պաշտպանը վեց անգամ նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը (2005, 2006, 2009, 2010, 2011, 2013), երկու անգամ Եվրոպայի սուպերգավաթը (2009, 2011), և նաև երկու անգամ աշխարհի ակումբային առաջնության գավաթը (2009, 2011)։ Երեք անգամ մտել է ՖԻՖԱյի վարկածով աշխարհի խորհրդավոր հավաքականի կազմի մեջ (2007, 2008, 2010) և վեց անգամ մտել է ՈՒԵՖԱյի վարկածով Եվրոպայի խորհրդավոր հավաքականի կազմի մեջ (2002, 2005, 2006, 2008, 2009, 2010)։ 2006 թվականին համարվել է Եվրոպայի լավագույն պաշտպան։
Պույոլը ազգային հավաքականում իր դեբյուտը նշել է 2000 թվականին։ Երեք անգամ մասնակցել է աշխարհի առաջնությանը (2002, 2006, 2010) և երկու անգամ Եվրոպայի առաջնությանը (2004, 2008)։ 2000 թվականին եղել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։ Հավաքականում անցկացրել է 100 խաղ և խփել 3 գնդակ։ Եղել է աշխարհի չեմպիոն (2010) և Եվրոպայի չեմպիոն (2008)։ Մտել է այդ մրցաշարների խորհրդավոր հավաքականնրի կազմում։ Ստացել է բրոնզե մեդալ Կոնֆեդերացիայի գավաթից (2009)։