From Wikipedia, the free encyclopedia
Կապույտ ճայ[1] (լատին․՝ Cyanocitta cristata) ագռավների ընտանքին պատկանող երգեցիկ թռչուն (Corvidae): Այն ապրում է Հյուսիսային Ամերիկայում[2]։
Կապույտ ճայ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cyanocitta cristata | ||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Կապույտ ճայի մարմնի չափը մոտ 30 սմ է, իսկ թևերի բացվածքը մոտ 42 սմ։ Մարմնի քաշը 70-100 գրամ է։ Բնութագրական առանձնահատկությունն է կապույտ մեջքը, կարճ կապույտ տաբատը, սև վիզը, թևերի վրա կապույտ-սև և սպիտակ նախշը, սև և սպիտակ գծավոր պոչը[3]։
Կապույտ ճայը փորփրում է հողը՝ փորձելով գտնել ընկույզ, սերմեր, հատապտուղներ, միջատներ կամ այլ փոքր կենդանիներ[6]։ Ձմռանը պահուստի վայրը սովորաբար լինում է ծառի խոռոչները կամ խոր փոսերը, սնունդը պահում են թփերի և ծառերի բնի մեջ։ Այն համարվում է բնի կործանիչ, քանի որ գարնանը այն ուտում է ձվեր
Կապույտ ճայը փորփրում է հողը՝ փորձելով գտնել ընկույզ, սերմեր, հատապտուղներ, միջատներ կամ այլ փոքր կենդանիներ[4]։ Ձմռանը պահուստի վայրը սովորաբար լինում է ծառի խոռոչները կամ խոր փոսերը, սնունդը պահում են թփերի և ծառերի բնի մեջ։ Այն համարվում է բնի կործանիչ, քանի որ գարնանը այն ուտում է ձվեր[5]։
Կապույտ ճայերը միապաղաղ ապրելակերպ են վարում և հավատարիմ են մնում իրենց զուգընկերոջը ողջ կյանքի ընթացքում։ Երկու ծնողներն էլ ծառերի կամ թփերի մեջ են կառուցում ոչ այնքան կոկիկ բույն, որը պատրաստված է ճյուղերից և խոտերից։ Թուխս են նստում միայն էգերը[6]։ Տարեկան երկու անգամ ՝ մոտ 17 օր, այն տաքացնում է 3-6 ձու, որոնք ունեն կանաչավուն կամ շագանակագույն գույն։ Ծնվելուց քսան օր անց երիտասարդ ճտերը սկսում են թռչել։
Կապույտ ճայերի տեսակը տարածված է Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելքում և Կանադայի հարավից մինչև Մեքսիկայի ծոց։ Անգլերեն այս թռչունը կոչվում է Blue Jay : Կապույտ ճայը մասամբ չվող թռչուն է, միայն հյուսիսային պոպուլյացիան ձմռանը թռիչք է կատարում դեպի հարավ։ Սկզբնապես եղել են անտառների բնակիչ, կապույտ ճային նույնպես ձմռանը հայտնաբերել են մշակովի տարածքներում՝ գյուղերում, այգիներում և արվարձաններում։ Հյուսիսային Ամերիկայում տարածված է միայն նրա մերձավոր ազգականը սթելլերի սևագլուխ ճայը (Cyanocitta stelleri)[7]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.