![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/Turistajelz%25C3%25A9s_Magyarorsz%25C3%25A1g_k%25C3%25A9k.svg/langhy-640px-Turistajelz%25C3%25A9s_Magyarorsz%25C3%25A1g_k%25C3%25A9k.svg.png&w=640&q=50)
Կապույտ երթուղի (Հունգարիա)
From Wikipedia, the free encyclopedia
Ազգային «Կապույտ երթուղի» կամ Կապույտ երթուղի (հունգ.՝ Országos Kéktúra, կամ Kéktúra, կրճատ` OKT), հունգարական ազգային հետիոտնային երթուղի։ E4 Եվրոպական հետիոտնային երկար երթուղու բաղկացուցիչ մասն է կազմում։ Սկիզբ է առնում Ավստրո-հունգարական սահմանի վրա գտնվող Իրոտկո լեռից (Irottkő, 884 մ[2]), անցնում է Հունգարիայի միջով և ավարտվում է Հունգարա-սլովակիյան սահմանի վրա գտնվող Հոլոհազա գյուղում (1128 մ)։ Երթուղին ունի MTSZ հաստատված ապրանքանիշը[3]։
Կապույտ երթուղի հունգ.՝ Országos Kéktúra (OKT) Kéktúra | |
---|---|
![]() Արշավային արահետ | |
Երկիր | ![]() |
Մաս է կազմում | E4 Եվրոպական Հետիոտնային երկար երթուղու Հունգարիայի երեք տուրերից ամենաերկարը |
Երկարություն | 1168 կմ[1] |
Սկիզբ | Իրոտկո |
Ավարտ | Հոլլոհազա |
![]() | |
Կայք | http://kektura.hu/ |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c8/Map_of_the_European_Long_Distance_Paths.png/640px-Map_of_the_European_Long_Distance_Paths.png)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/55/Map_of_the_European_Long_Distance_Path_E4.png/640px-Map_of_the_European_Long_Distance_Path_E4.png)
Ճանապարհը ցույց տվող նշանակումը կոչվում է Կեկտուրա (Kéktúra, Կապույտ երթուղի), որի նշանն է հորիզոնական երկու սպիտակ շերտագծերի միջև կապույտ շերտագիծը։ Երթուղու բոլոր հատվածները ազատ են և հանրությանը հասանելի։ Այդ երթուղին անցնելու համար վճարներ նախատեսված չեն կամ թույլտվություն ստանալու կարիք չկա։
Երթուղին անցնում է Հունգարիայի գեղեցիկ տեսարժան վայրերով։ Այդ թվում են ավելի քան մեկ տասնյակ բերդեր և ամրոցներ, դիտակետային աշտարակներ, Հունգարիայի համաշխարհային ժառանգություն հանդիսացող արժեքներից երեքը (Բուդապեշտի բնապատկերը բլուրներից, Հոլոկյո հին գյուղը, Ագգտելեկ կարստի և Սլովակյան կարստի ստալակտիդային քարանձավը), Բալատոն լիճը, Դանուբի ծունկը, Տապոլցայի ավազանի հանգած հրաբուխները և այլն։
Համաձայն 2020 թվականին անցկացված Գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) վերջին ուսումնասիրությունների` երթուղու ընդհանուր երկարությունը կազմում է 1168,2 կմ։ Իսկ արևելքից արևմուտք վեր ու վար ընդհանուր երկարությունը ըստ բարձրության փոփոխության (բարձրանալ)` 30 213 մետր ամբողջ երթուղու երկարությամբ[4]։