Կապադովկիա

From Wikipedia, the free encyclopedia

Կապադովկիաmap

Գամիրք կամ Կապադովկիա[1] (հուն․՝ Καππαδοκία, լատին․՝ Cappadocia, թուրքերեն՝ Kapadokya, պարս.՝ کاپادوکیه, հին պարսկ․՝ Huw-aspa-dahyu — «Գեղեցիկ ձիերի երկիր»), պատմական երկրամաս Փոքր Ասիայի արևելքում, ներկայումս՝ Թուրքիայի տարածքում։ Հնագույն հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Գամիրք։

Արագ փաստեր Cappadocia*, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն ...
Գամիրք
Cappadocia*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Thumb
Երկիր Թուրքիա Կենտրոնական Անատոլիա, Թուրքիա
Տիպ խառը
Չափանիշներ i, iii, v, vii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Կոորդինատներ 38°39′30″ հս․. լ. 34°51′13″ ավ. ե.HGЯO
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1985  (9-րդ նստաշրջան)
Համար 357
Thumb
Կապադովկիա (Թուրքիա)
Thumb
Կապադովկիա (Եվրոպա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն
Փակել
Thumb
Ուչհիսար բերդը

Հիշատակվում է նաև Աստվածաշնչում որպես Գամեր/Գոմեր։ Ըստ Մովսես Խորենացու Գամիրքը (Կապադովկիան) նվաճվել և միացվել էր Հայոց թագավորությանը Հայկազյան Արամի կողմից, որը հրամայել է տեղի բնակչությանը սովորել հայերեն։

Աշխարհագրական դիրք

Thumb
Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը

Ժամանակի ընթացքում Կապադովկիայի սահմանները նկատելիորեն փոփոխվել են։ Թագավորական շրջանում (մ.թ.ա. IV -մ.թ. I դարերում) Կապադովկիան հարավից սահմանակից էր Կիլիկիային (բաժանված էին իրարից Տավրոսի լեռներով), հարավ-արևելքից՝ Կոմագենեին, արևելքից՝ Ծոփքի և ապա Մեծ Հայքի թագավորություններին (սահմանը հայ-հռոմեական 1-ին պատերազմից առաջ անցնում էր Եփրատի և Հալիսի ջրբաժան լեռներով՝ Եփրատ գետից տասնյակ կիլոմետրերով դեպի արևմուտք, իսկ այդ պատերազմի նախօրեին անցնում էր Եփրատ գետով), հյուսիս-արևելքից՝ Փոքր Հայքին, հյուսիսից՝ Պոնտոսին, արևմուտքից՝ Գաղաթիային և Լիկաոնիային։ Տարբեր ժամանակներում Կապադովկիայի սահմանները հյուսիսում հասել են մինչև Սև ծով՝ ընդգրկելով, այսպես կոչված, Կապադովկիական Պոնտոսը։ Ժամանակակից Թուրքիայում Կապադովկիա անվան տակ հասկացվում է շատ ավելի փոքր տարածք Նևշեհիր նահանգում։

Կապադովկիայի պատմական մայրաքաղաքը Մաժաք քաղաքն է, որը հռոմեական շրջանում (մ.թ. I դարում) վերանվանվել է Կեսարիա։ Ներկայումս այն խոշոր քաղաք է Թուրքիայում՝ անվան աղավաղված Կայսերի տարբերակով։

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.