From Wikipedia, the free encyclopedia
Կաշիաս դու Սուլ (պորտ.՝ Caxias do Sul), քաղաք և համայնք Բրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգում։ Մտնում է նույնանուն տնտեսա-վիճակագրական միկրոտարածաշրջանի և Սեռա-Գաուշա քաղաքային ագլոմերացիայի մեջ։ Բնակչության թվաքանակը 2007 թվականին եղել է 399 038, 2014 թվականին՝ 470 223[2]: Զբաղեցնում է 1643,913 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության խտությունը կազմում է 286 մարդ/կմ²։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կաշիաս դու Սուլ | |||||
պորտ.՝ Caxias do Sul | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Համայնք | Ռիու Գրանդի դու Սուլ | ||||
Հիմնադրված է | հունիսի 20, 1890 թ. | ||||
Մակերես | 1643,913 կմ² | ||||
ԲԾՄ | 817±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | պորտուգալերեն և Talian? | ||||
Բնակչություն | ▼463 338 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 54 | ||||
Փոստային դասիչ | 95000-000 | ||||
Պաշտոնական կայք | caxias.rs.gov.br | ||||
| |||||
Քաղաքի ներկայիս տարածքում մի ժամանակ ապրել են հնդկացիական կաինգանգ ցեղի մարդիկ։ 1875 թվականին Հյուսիսային Իտալիայից գաղթածների մի խումբ այստեղ բնակավայր է հիմնել, անվանակոչել Նովա Միլանո[3]։ Երկու տարի անց բնակավայրը վերանվանվել է ի պատիվ Բրազիլիայի մարշալ և վարչապետ, Կաշիասի դուքս Լուիշ Ալվեշ դե Լիմա ի Սիլվայի։ 1890 թվականին ստացել է ինքնավար համայնքի, 1910-ին՝ քաղաքի կարգավիճակ։ Արագ տեմպերով աճելու շնորհիվ արժանացել է Գաղութների մարգարիտ (Pérola das colônias) պատվանունի[4]։
Քաղաքը գտնվում է մերձատլանտյան անտառների մերձարևադարձային գոտում, Սեռա Գաուշա լեռնոտ տարածքի կենտրոնական մասում, տարածք, որ հայտնի է անասնապահության զարգացման համար բարենպաստ պայմաններով։ Կաշիաս դու Սուլի մերձակա տարածաշրջանը համբավվել է նաև խաղողագործությամբ ու գինեգործությամբ, Festa de Uva գինետոնով, որ անցկացվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի վերջին-մարտի սկզբին[5]։ Վերջին տասնամյակներում տնտեսության կարևոր ճյուղերից է դարձել ավտոմեքենաշինությունը (այդ բնագավառի խոշորագույն ներկայացուցիչը Մարկոպոլո ընկերությունն է)։
Կաշիաս դու Սուլում գործում է համալսարան։ Քաղաքի գլխավոր պատմամշակութային հուշարձանը 1899 թվականին կառուցված Սուրբ Թերեզա տաճարն է։
Քաղաքի ծովի մակերևույթից միջին հաշվով բարձր է 760 մետր[6]։ Ըստ Köppen climate classification-ի դասակարգման՝ կլիման մերձարևադարձային-լեռնային է[7] կամ չափավոր օվկիանոսային։ Միջին տարեկան ջերմաստիճանը՝ 16 °C (60.8 °F), ամենացուրտ ամսին՝ հուլիսին՝ միջին բարձր ջերմաստիճանը՝ 17 °C (62.6 °F), միջին ցածրը՝ 8 °C (46.4 °F), ամենատաք ամսին՝ հունվարին՝ համապատասխանաբար 26 °C (78.8 °F) և 16 °C (60.8 °F)[8]: Ձմռանը ցրտեր հաճախ են լինում, ձյան տեղումներ՝ հազվադեպ. քիչ թե շատ նշանակալի չափով ձյուն վերջին տարիներին տեղացել է 2013 թվականի օգոստոսին՝ առաջացնելով 10–15 սմ հաստությամբ ձնաշերտ[6][9]։
Կաշիաս դու Սուլ (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 34.6 (94.3) |
35.4 (95.7) |
33.4 (92.1) |
31.4 (88.5) |
28.4 (83.1) |
26.0 (78.8) |
28.2 (82.8) |
30.4 (86.7) |
32.5 (90.5) |
33.0 (91.4) |
33.9 (93) |
34.8 (94.6) |
35.4 (95.7) |
Միջին բարձր °C (°F) | 26.6 (79.9) |
26.5 (79.7) |
25.3 (77.5) |
22.3 (72.1) |
18.7 (65.7) |
17.3 (63.1) |
16.9 (62.4) |
19.1 (66.4) |
19.6 (67.3) |
21.9 (71.4) |
24.2 (75.6) |
25.9 (78.6) |
22.0 (71.6) |
Միջին օրական °C (°F) | 21.2 (70.2) |
21.0 (69.8) |
19.9 (67.8) |
17.3 (63.1) |
14.1 (57.4) |
12.7 (54.9) |
12.1 (53.8) |
13.4 (56.1) |
14.2 (57.6) |
16.7 (62.1) |
18.4 (65.1) |
20.0 (68) |
16.8 (62.2) |
Միջին ցածր °C (°F) | 17.3 (63.1) |
17.4 (63.3) |
16.4 (61.5) |
13.8 (56.8) |
11.1 (52) |
9.5 (49.1) |
8.7 (47.7) |
9.7 (49.5) |
10.4 (50.7) |
12.7 (54.9) |
14.3 (57.7) |
16.0 (60.8) |
13.1 (55.6) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 5.1 (41.2) |
7.4 (45.3) |
5.2 (41.4) |
1.5 (34.7) |
−1.6 (29.1) |
−3.0 (26.6) |
−3.0 (26.6) |
−2.3 (27.9) |
−1.6 (29.1) |
0.1 (32.2) |
3.9 (39) |
5.7 (42.3) |
−3.0 (26.6) |
Տեղումներ մմ (դյույմ) | 158.5 (6.24) |
154.9 (6.098) |
111.3 (4.382) |
120.4 (4.74) |
140.9 (5.547) |
156.0 (6.142) |
189.4 (7.457) |
145.1 (5.713) |
163.1 (6.421) |
178.7 (7.035) |
143.9 (5.665) |
140.5 (5.531) |
1802,7 (70,972) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 13 | 11 | 10 | 9 | 10 | 10 | 11 | 10 | 10 | 12 | 11 | 11 | 128 |
% խոնավություն | 77.4 | 78.3 | 79.9 | 80.3 | 81.6 | 81.4 | 78.4 | 74.4 | 76.3 | 78.1 | 76.1 | 75.3 | 78.1 |
Միջին ամսական արևային ժամ | 204.0 | 185.5 | 191.5 | 168.3 | 150.4 | 127.1 | 143.6 | 146.3 | 145.4 | 163.3 | 199.2 | 187.5 | 2012,1 |
աղբյուր: INMET[10] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.