From Wikipedia, the free encyclopedia
Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր (ՄԱԿ-ի այլ լեզուներով՝ անգլ.՝ International Anti-Corruption Day, իսպ.՝ Del Día Internacional contra la Corrupción, ֆր.՝ la Journée internationale de lutte contre la corruption, արաբ․՝ اليوم الدولي لمكافحة الفساد, չինարեն՝ 国际反腐败日), նշվում է ամեն տարվա դեկտեմբերի 9-ին՝ սկսած 2004 թվականից։ Հռչակել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան (2003 թվականի նոյեմբերի 21-ին սահմանված № A/RES/58/4 բանաձև)։ 2003 թվականի այս օրը Մեքսիկայում ստորագրվել է Կաշառակերության դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան։
Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օր | |
---|---|
Տեսակ | միջազգային օր և ամենամյա միջոցառում |
Ամսաթիվ | Դեկտեմբերի 9[1] |
սկսած | 2004[2] |
Հաստատված | հոկտեմբերի 31, 2003[3] |
Ի հիշատակ | anti-corruption?[1] |
Կայք | un.org/es/observances/anti-corruption-day(իսպ.) և un.org/en/observances/anti-corruption-day(անգլ.) |
Այս միջազգային օրվա հիմնադրման նպատակը, ինչպես նշված է Գլխավոր ասամբլեայի բանաձևում, կաշառակերության հիմնախնդրի և կոնվենցիայի դերի ընկալման խորացումն էր կաշառակերության կանխարգելման և դրա դեմ պայքարի գործում։ Բանաձևը չի ներառում ավանդական սովորական կոչեր` այս օրը մեծ շուքով նշելու և համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար։
Գլխավոր ասամբլեայի բանաձևում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված է խնդրանք, ըստ որի՝ նա պետք է վերահսկի ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը և կատարի կոնվենցիայի մասնակից պետությունների կոնֆերանսների քարտուղարության գործառույթները։ Հետագայում ամեն տարի, Կաշառակերության դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի տնօրենը հանդես է գալիս ուղերձով։ Սովորաբար ՄԱԿ-ի այլ միջազգային օրերի կապակցությամբ նմանատիպ ուղերձները հղում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը։
2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր ուղերձում կոչ է արել[4]․
2015 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովն իր ուղերձում նշել է[5]․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.