Կանաչ քաղաքականություն
քաղաքական փիլիսոփայություն / From Wikipedia, the free encyclopedia
Կանաչ քաղաքականությունը կամ էկոքաղաքականությունը քաղաքական գաղափարախոսություն է, որը նպատակաուղղված է խթանել էկոլոգիապես կայուն հասարակություն, որը հաճախ, բայց ոչ միշտ, արմատավորված է բնապահպանության, բռնության մերժման, սոցիալական արդարության և շարքային քաղաքացիների ժողովրդավարությանը[1][2]։ Այն սկսեց ձևավորվել արևմտյան աշխարհում 1970-ականներին. այդ ժամանակից ի վեր կանաչ կուսակցությունները զարգացել և հաստատվել են աշխարհի շատ երկրներում և որոշակի ընտրական հաջողությունների են հասել։
Ենթակատեգորիա | դպրոց | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | environmentalism |
Կանաչ քաղաքական տերմինն ի սկզբանե օգտագործվել է որպես ՝ die Grünen (գերմաներենից թարգմանաբար նշանակում է «կանաչներ»[3][4]՝ կապված 1970-ականների վերջին ձևավորված կանաչների կուսակցության հետ[5]։ “Քաղաքական էկոլոգիա” տերմինը երբեմն օգտագործվում է ակադեմիական շրջանակներում, սակայն այն ներկայացվում է որպես ուսումնասիրության միջճյուղային ոլորտ, քանի որ ակադեմիական գիտաճյուղն առաջարկում է լայնածավալ ուսումնասիրություններ՝ ներգրավելով էկոլոգիական հասարակական գիտությունները քաղաքական տնտեսության հետ միասին այնպիսի թեմաների շրջանակներում, ինչպիսիք են դեգրադացումն(անկումը) ու կղզիացումը, բնապահպանական հակամարտությունը, պահպանողականությունը և վերահսկողությունը, բնապահպանական ինքնությունները և սոցիալական շարժումները[6][7]։
Կանաչ քաղաքականության կողմնակիցները ՝ բնապահպանական, ֆեմինիստական և խաղաղության շարժումներ ղեկավարողների հետ բազմաթիվ գաղափարներ են կիսում։ Բացի ժողովրդավարությունից և էկոլոգիական խնդիրներից՝ կանաչ քաղաքականությունը մտահոգված է քաղաքացիական ազատություններով, սոցիալական արդարությամբ, բռնության մերժմամբ՝ երբեմն նաև տեղական շահերի տարբերակով, ինչպես նաև հակված է սոցիալական առաջադիմությանը օժանդակելուն[8]։ Կանաչների կուսակցության ծրագրերը քաղաքական ոլորտում հիմնականում ձախակողմյան են համարվում։ Կանաչ գաղափարախոսությունը կապվում է այլ էկոկենտրոն քաղաքական գաղափարախոսությունների հետ, ներառյալ էկոֆեմինիզմը, էկո-սոցիալիզմը և կանաչ անարխիզմը[9]։ Քանի որ ձախակողմյան կանաչ քաղաքական փիլիսոփայությունը զարգանում էր, աջ թևում նույնպես առաջացան առանձին հակադիր շարժումներ, որոնք էկոլոգիական բաղադրիչներ էին ներառում՝ ինչպիսիք են էկոկապիտալիզմը և կանաչ պահպանողականությունը։