From Wikipedia, the free encyclopedia
Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ (քրդ.՝ Yekîneyên Parastina Jin — YPJ), Սիրիական Քրդստանում գործող ժողովրդական աշխարհազոր՝ հիմնված 2012 թվականին՝ որպես ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների՝ YPG-ի (Yekîneyên Parastina Gel) մի թևը[1]։ YPJ-ն ու YPG-ն քրդական կոալիցիայի ռազմական թևն են, կոալիցիա, որը ղեկավարվում է Քրդական բարձրագույն խորհրդի կազմում ընդգրկված սիրիական ժողովրդավարական միության կողմից, որի հսկողության ներքո է փաստացի գտնվում Սիրիական Քրդստանի՝ Ռոջավայի տարածքի մեծ մասը[1]։
Կանանց ինքնապաշտպանական ջոկատներ | |
---|---|
Տեսակ | աշխարհազոր |
Երկիր | Սիրիա |
Հիմնադրված | մարտ 2013 |
Կայք | ypgrojava.org/english |
YPJ-ն ու YPG-ն 2011 թվականից մասնակցում են Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմին՝ պաշտպանելով քրդաբնակ վայրերը։ Նրանց հիմնական թշնամին Իրաքի և Լևանտի իսլամական պետությունն է, որը գրավել է Ռոջավայից հարավ ընկած տարածքները[2]։ 2014 թվականի վերջերին YPJ-ի ջոկատների կազմում մարտնչում էին 18-ից 40 տարեկան 7-10 հազար կին ռազմիկներ[1][2]։
Կանանց ինքնապաշտպանական ջոկատները կարևոր դեր են խաղացել 2014 թվականի օգոստոսին Սինջար սարի համար մղված մարտերում՝ կոտորածից փրկելով բազմաթիվ եզդիների[3]։ YPJ-ն ակտիվորեն մասնակցել է նաև Քոբանիի համար մղված կռիվներին[1]։
Կանանց ինքնապաշտպանական ջոկատները, լինելով կանանց հզոր շարժման եզակի դրսևորում մի տարածաշրջանում, որտեղ կնոջ հասարակական ու հանրային դերն ավանդաբար զգալիորեն սահմանափակված է, առանձնահատուկ ուշադրության են արժանանում[2][4][5][6][7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.