Կանադայի մարզեր ու տարածքներ
From Wikipedia, the free encyclopedia
Կանադան զբաղեցնում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսի մեծ մասը։ Երկրի աշխարհագրությունը բաժանվում է վարչական բաժանումների՝ տասը մարզեր և երեք տերիտորիաներ։ 1867 թվականին, երբ ձևավորվեց Կանադան, Բրիտանական Հյուսիսային Ամերիկայի երեք մարզեր ՝ Նյու Բրանսուիկը, Նոր Շոտլանդիան, Կանադայի մարզը միավորվեցին և ձևավորվեց ֆեդերատիվ գաղութ, որն ի վերջո, հաջորդ դարում դարձավ ինքնիշխան պետություն։ Իր ողջ պատմության ընթացքում Կանադայի միջազգային սահմանները մի քանի անգամ փոխվել են, և երկիրը չորս օրիգինալ մարզերից աճել և հասել է ներկայիս տասը մարզերի և երեք տերիտորիաների։