ֆրանսիացի աստղագետ From Wikipedia, the free encyclopedia
Կամիլ Ֆլամարիոն (ֆր.՝ Camille Nicolas Flammarion, փետրվարի 26, 1842[1][2][3][…], Val-de-Meuse, Հուլիսյան միապետություն - հունիսի 3, 1925[1][2][3][…], Ժուվիզի սյուր Օրժ), ֆրանսիացի հայտնի աստղագետ։
Կամիլ Ֆլամարիոն ֆր.՝ Camille Flammarion | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 26, 1842[1][2][3][…] |
Ծննդավայր | Val-de-Meuse, Հուլիսյան միապետություն |
Մահացել է | հունիսի 3, 1925[1][2][3][…] (83 տարեկան) |
Մահվան վայր | Ժուվիզի սյուր Օրժ |
Գերեզման | Q102234371?[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրթություն | seminary of Langres? (1856) և Association polytechnique? |
Երկեր | Koprník a soustava světová? |
Մասնագիտություն | աստղագետ, գրող, balloonist և գիտաֆանտաստիկ գրող |
Աշխատավայր | Փարիզյան աստղադիտարան, Երկայնությունների բյուրո և Նադար |
Ամուսին | Gabrielle Renaudot Flammarion? և Sylvie Pétiaux? |
Ծնողներ | հայր՝ Jules Flammarion?, մայր՝ Françoise Lomon? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Q117197372? և Ligue de l'enseignement? |
Camille Flammarion Վիքիպահեստում |
Կամիլ Ֆլամարիոնը բարձրագույն կրթություն չի ստացել։ 1858 - 1862 թվականներին աշխատել է հաշվապահ Փարիզյան աստղադիտարանում Լևերի ղեկավարության ներքո։ 1862 - 1866 թվականներին աշխատել է աստղագիտության ուղղությամբ ֆրանսիական գիտական կազմակերպությունում, 1876 - 1882թվական եղել է Ֆրանսիական աստղադիտարանի աշխատակից։ Նա «Cosmos», «Siecle», «Magasin pittoresque» ամսագրերի գիտական բաժնի խմբագիրն էր։
Աստղագիտության և իր գրքերի սիրահարի մեծ նվիրատվության շնորհիվ Ֆլամարիոնը հիմնեց սեփական աստղադիտարանը, որտեղ և անցկացնում էր մեծ մասամբ մոլորակների և կրկնակի աստղերի վերավերյալ հետազոտությունները։ Մասնավորապես նա բացահայտել է մի քանի մեծ կրկնակի աստղերի շարժումները, ապացուցելով նրանց միջև ֆիզիկական կապը։ Ուսումնասիրել է աստղերի գույները և Լուսնի մակերևույթի առանձին գոյացությունները։ Աստղադիտարանը մինչ օրս բաց է և գործում է։
Բացի աստղագիտությունից Ֆլամարիոնը զբաղվում է վուլկանոլոգիայի, Երկրագնդի մթնոլորտի, կլիմայագիտության խնդիրներով։
Կամիլ Ֆլամարիոնը զբաղվում էր սպիրիտուալիզմով։ Նրա գրչին են պատկանում այնպիսի գրքեր, ինչպիսիք են՝ «Անտեսանելին» (Պարանորմալ հնարավորությունների և մարդկային հոգեկանի երևույթների), «Մահը և նրա գաղտնիքները»։
Ֆլամարիոնի մի քանի աշխատությունների վրա փորձում են հենվել մի շարք նորաթուխ և անշահախնդիր գուշակներ և աստղագետ-պրակտիկանտներ[5]։ |
Ֆլամարիոնի մասնակցության աստիճանը թեոսոֆիական հասարակությունում Ելենա Բլավատսկայան գնահատում էր տարբեր հեղինակների կողմից տրամագծորեն ճիշտ հակառակ ձևով[6][7]։
Ֆլամարիոնի գլխավոր ստեղծագործություններն են՝ «La pluralité des mondes habités» («Բնակեցված աշխարհների բազմազանություն») (1862), «Les Mondes imaginaires et les mondes réels» («Երևակայական աշխարհները և իրական աշխարհները») (1865), «Histoire du ciel» («Երկնքի պատմությունը»)(1872), «Astronomie populaire» (1880, Ֆրանսիական ակադեմիայի մրցանակ), «Les Etoiles et les curiosités du ciel» («Աստղալից երկինքը և նրա հրաշքները») (1881), «La planète Mars» (1893): Նրա աշխատանքներից առանձին նշանակություն ունեն՝ «Dieu dans la nature» (1867), «Աստղագիտական» վեպեր՝ «Lumen» (1872), «Uranie» (1889): Բացի այդ նրա գրչին են պատկանում 9 հատորյակներ «Etudes et lectures sur l’Astronomie» ([[1867|1867—1880]]), «L’Atmosphère» (1872) և ահռելի քանակով փոքր ծավալի գրքեր, բրոշյուրներ և ամսագրերի հոդվածներ։ Ֆլամարիոնի աշխատանքների մեծ մասը ունեցան տասնյակ հրատարակություններ, թողարկվեցին հարյուր հազարավոր տպաքանակով, թարգմանվեցին բոլոր Եվրոպական լեզուներով և մեծ ճանաչում բերեցին հեղինակին։ Աշխատանքների մեծ մասը լույս են տեսել «Ֆլամարիոն» հրատարակչությունում։ Ֆլամարիոնի որպես զուտ գիտական աշխատություն պետք է առանձնացնենք՝ «Catalogue des étoiles doubles et multiples en mouvement relatif certain» (1878), «Atlas céleste» (1877), կրկնակի աստղերի չափումները և մի քանի նշումներ «Comptes Rendus» -ում։ Ֆլամարիոնի առավել կարևոր գիտական ձեռքբերումները կապված են կրկնակի աստղերի և բազմակի աստղերի հետազոտությունների հետ, մասնավորապես նա բացեց մի շարք կրկնակի աստղերի սեփական շարժումը, ապացուցելով գրավիտացիոն կապը նրանց միջև։ Բացի այդ Ֆլամարիոնը շատ ուժ ներդրեց Մարս մոլորակի ուսումնասիրության գործում։ Աստղագիտությունից զատ Ֆլամարիոնը ուսումնասիրել է Երկիր մոլորակի մթնոլորտի, կլիմայագիտության, վուլկոլոգիայի հարցերը։ Ֆլամարիոնի անունով են կոչել Լուսնի երևացող կողմի խառնարանը և Մարս մոլորակի խառնարանը։ Նրա անվան հետ են կապում Կամիլի երկնաքարը(107), հայտնաբերված 1868 թվականին։ Նրա վեպի՝ «Lumen» -ի անունով են կոչել Լյումենի երկնաքարը(141), հայտնաբերված 1875 թվականին։ Բերտա երկնաքարը(154) ևս հայտնաբերված 1875 թվականին կոչել են ի պատիվ նրա քրոջ։ Զելիա երկնաքարը(168), հայտնաբերված 1876 թվականին կոչել են ի պատիվ նրա զարմուհու։ Նրա «Ուրանիա» վեպի հերոսուհու անունով են կոչել Իկլյա աստերոիդը(286), հայտնաբերված 1889 թվականին։ Ֆլամարիոնի պատվին կոչել են նաև Ֆլամարիոնի երկնաքարը(1021), հայտնաբերված 1924 թվականին։ Գաբրիելա երկնաքարը(355), հայտնաբերված 1893 թվականին կոչել են ի պատիվ նրա կնոջ Գաբրիելա Ֆլամարիոնի, որը ևս աստղագետ էր։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամիլ Ֆլամարիոն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.