քաղաք From Wikipedia, the free encyclopedia
Կամզա (ալբաներեն՝ Kamëz, Kamza), քաղաք և համայնք Ալբանիայում՝ Տիրանայի գավառում[2], երկրի մայրաքաղաքից 7 կիլոմետր դեպի հյուսիս[3]։ Համայնքը կազմավորվել է 2015 թվականին իրականացված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում, երբ միմյանց են միացվել Կամզա ու Պասկուքան բնակավայրերը։ Համայնքի վարչական կենտրոնը Կամզան է[4], որը մեծությամբ ութերորդ քաղաքն է Ալբանիայում[5]։ Զբաղեցնում է 37.20 կմ2 տարածք[6]։ 2011 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 66.841[7], իսկ ամբողջ համայնքինը 2019 թվականին կազմել է 104.190:
Բնակավայր | ||
---|---|---|
Կամզա | ||
Երկիր | Ալբանիա | |
Համայնք | Tirana District?, Տիրանայի գավառ և Kamëz municipality? | |
Մակերես | 21,73 կմ² | |
ԲԾՄ | 55 մետր | |
Բնակչություն | ▲126 777 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+1[1] և UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 204 | |
Փոստային դասիչ | 1030 | |
Ավտոմոբիլային կոդ | TR | |
Պաշտոնական կայք | kamza.gov.al | |
| ||
Կամզան դիմել էր Եվրոպայի կանաչ մայրաքաղաք (European Green Capital Awards) մրցանակաբաշխությանը մասնակցելու համար[8]։
Մինչև 1990-ական թվականները Կամզան սակավաբնակ էր, բնակիչներն էլ հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքներով։ Երկրում կոմունիստական վարչակազմի տապալումից հետո ինչպես մայրաքաղաք Տիրանա, այնպես էլ նրան մերձ Կամզա մարդկանց մեծածավալ ներհոսք տեղի ունեցավ Ալբանիայի տարբեր վայրերից, և չափազանց կարճ ժամանակամիջոցում բնակչության թվաքանակը կտրուկ կերպով աճեց։ Կամզան համբավվել է Ալբանիայում նաև իր փողոցների յուրօրինակ անվանումներով. դրանք տարբեր երկրների մայրաքաղաքների, միջազգային ճանաչում ունեցող անձանց ու կազմակերպությունների անուններ են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.