Կամենկա (քաղաք, Ուկրաինա)
From Wikipedia, the free encyclopedia
Կամենկա (ուկրաիներեն՝ Камянка), քաղաք Ուկրաինայի Չերկասիի մարզի Կամենկայի շրջանում, շրջկենտրոն։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամենկա
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Կամենկա | |||||
ուկրաիներեն՝ Камянка | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Ենթարկում | շրջկենտրոն | ||||
Մարզ | Չերկասիի մարզՉերկասիի մարզ | ||||
Շրջան | Կամենկայի շրջան (Չերկասիի մարզ) | ||||
Համայնք | Cherkasy Raion? | ||||
Մակերես | 152,3 կմ² | ||||
ԲԾՄ | 127 մետր | ||||
Խոսվող լեզուներ | Ուկրաիներեն | ||||
Բնակչություն | 14 190[1] մարդ (2007) | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | 4732 | ||||
Փոստային դասիչ | 20800 | ||||
Ավտոմոբիլային կոդ | CA / 24 | ||||
ՈՒՎՏԿՕԴ | 7121810100 | ||||
Պաշտոնական կայք | kammiskrada.gov.ua(ուկր.) | ||||
| |||||
Տարբեր թվականներին Կամենկա կալվածքը պատկանել է լեհական մագնատ Լյուբոմիրսկուն, Ուկրաինայի հետման Խմելնիցկուն և ռուս գեներալ-ֆելդմարշալ Գ. Ա. Պոտյոմկին Տավրիչեսկուն։ Նրա տիրությունների բաժանման ժամանակ դրանց մի մասն անցել է նրա զարմուհի Եկատերինա Դավիդովային։
Կամենկա բնակավայրի հետագա պատմությունը կապված է 1812 թվականի Հայրենական մեծ պատերազմի հերոսներ Ն. Ն. Ռաևսկու և Ա.Պ. Երմոլովի, բանաստեղծ-պարտիզան Դենիս Դավիդովի, Հարավային հասարակության դեկաբրիստների ակտիվ գործունեության (Վ. Լ. Դավիդով, Ս. Գ. Վոլկոնսկի, Մ. Ֆ. Օրլով, Ի. Դ. Յակուշկին և այլք) անունների հետ։ Քաղաքը դարձել է դեկաբրիստական շարժման կենտրոններից մեկը։ Այստեղ էին իջևանում Ա. Ս. Պուշկինը (մի քանի անգամ 1820-ական թվականներին) և Պ. Ի. Չայկովսկին (պարբերաբար, սկսած 1863 թվականից)։
Հարավային աքսորի ժամանակ Պուշկինը Կամենկայում գրել է մի քանի հայտնի բանաստեղծություններ, ավարտել է «Կովկասյան գերին» պոեմը։ Քաղաքը հիշատակվում է «Եվգենի Օնեգին» ստեղծագործության 10-րդ գլխում։