From Wikipedia, the free encyclopedia
Կամբոջա, հիմնականում գյուղատնտեսական երկիր է։ Այն Ասիայի և աշխարհի ամենաքիչ զարգացած երկրներից է, սակայն աճի տեմպերով այն Հարավարևելյան Ասիայի և աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է։
Գյուղատնտեսությունում աշխատում է աշխատունակ բնակչության 60%-ը, այն ապահովում է երկրի ընդհանուր ՀՆԱ-ի մոտ մեկ երրորդը։ Երկրի տարածքի մեկ հինգերորդը մշակվում է, գյուղատնտեսական հիմնական մշակաբույսը բրինձն է (2009 թվականի բերքը՝ 7,6 մլն տոննա բրինձ, աշխարհում 13-րդը)։ 2000-ականներին Կամբոջան կրկին դարձավ բրինձ արտահանող երկիր, 30 տարվա ընդմիջումից հետո (2010 թվական՝ 800,000 տոննա)[5]։
Աճում են նաև եգիպտացորեն (258 հազար տոննա), բանան (148 հազար տոննա), բնական կաուչուկ (27 հազար տոննա, 16-րդ տեղ աշխարհում)։
2009 թվականին ձկան որսը կազմել է 515000 տոննա (աշխարհում 38-րդ տեղը), ներքին քաղցրահամ ջրերն ապահովում են ձկան որսի 95%-ը, որի մեծ մասը որսված է Տոնլե Սապ լճում[6]։ Ազգային տնտեսության առաջատար ճյուղերից մեկը ծառահատումն է։ Աճեցվում են Կամբոջայի համար ավանդական արժեքավոր փայտի տեսակներ՝ տեքի, ճանդանի, էբենի և կարմրափայտի փայտանյութ, որոնք օգտագործվում են թանկարժեք կահույքի արտադրության մեջ և արտահանվում են։
Կամբոջայի տարածքում ուսումնասիրվել են այնպիսի օգտակար հանածոներ, ինչպիսիք են պղինձը, ոսկին, ածուխը, բոքսիտը, մանգանը, արդյունահանվում են թանկարժեք քարեր։ Մշակող արդյունաբերությունը ներկայացված է հիմնականում գյուղատնտեսական հումքի, ձկան և փայտի վերամշակմամբ, ցեմենտի, ծխախոտի, օճառի, հագուստի արտադրությամբ։ Կամբոջայի արտահանման հիմնական ապրանքը տեքստիլն է։ Երկրում գործում է 273 տեքստիլ գործարան, որտեղ աշխատում է ընդհանուր առմամբ 319 հազար մարդ։
Զբոսաշրջությունը Կամբոջայի տնտեսության կարևորագույն ոլորտն է, որն ապահովում է ՀՆԱ-ի մինչև 8,5%-ը և ապահովում է ավելի քան 500 հազար աշխատատեղ։ 2010 թվականին երկիր է այցելել 2,5 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ։ Մոլախաղի արգելքը վերաբերում է միայն երկրի քաղաքացիներին, սակայն այն հաճախ խախտվում է տեղի բնակիչների կողմից։
Օդանավակայաններ
Երկաթուղիներ
Մայրուղիներ
Ջրային տրանսպորտ
Կամբոջայում պետական նվազագույն աշխատավարձ չկա, բայց կա հագուստի և կոշիկի արդյունաբերության մեջ։ 2020 թվականի հունվարի 1-ից հագուստի և կոշկեղենի ոլորտում նվազագույն աշխատավարձը 190 դոլար է։ Նվազագույն ամսական աշխատավարձից բացի, աշխատողները ստանում են նաև հավելյալ արտոնություններ, այդ թվում՝ ամսական 10 դոլար՝ ոչ աշխատանքային արձակուրդի համար և 7 դոլար՝ տրանսպորտի, վարձակալության և սննդի համար[8][9][10][11][12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.