![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e3/K%25C3%25B6lnbreinspeicher.jpg/640px-K%25C3%25B6lnbreinspeicher.jpg&w=640&q=50)
Կամարակապ ամբարտակ
բետոնից պատրաստված պինդ ամբարտակ / From Wikipedia, the free encyclopedia
Կամարակապ ամբարտակ, պատնեշի տեսակ՝ պատրաստված բետոնից, երկաթբետոնից կամ քարե պատվարներից։ Ի տարբերություն գրավիտացիոն և կամարակապ-գրավիտացիոն տեսակների՝ այս տիպի ամբարտակների կայունության ապահովման համար օգտագործվում է ոչ թե հենց կառույցի քաշը, այլ միայն կամարակապ կառուցվածքը, որը ծանրաբեռնվածությունը փոխանցում է ջրամբարի կողմից դեպի ափերը[1]։
Նման ամբարտակների ամրությունը մեծացնելու համար օգտագործվում է հորիզոնական հատվածում կամարակապ ձև, որն ամբողջ պատվարի տարածության վրա մոտավորապես նույն թեքության շառավղով է՝ ուղղված դեպի ջրամբարի պատնեշի կորության կողմը[2]։
Որպես կանոն` կառուցվում են կանյոնակերպ` կիրճաձև ռելիեֆով լեռնային տեղանքում` հիդրոհանգույցի շրջանում[2]։ Այս տեսակի պատնեշը օգտագործվում է շատ կտրուկ լանջերով նեղ հովիտներում, որոնք կարող են դիմակայել ջրի քաշին։