Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 52, 2023 թ.
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային բևեռ կամ Աշխարհագրական հյուսիսային բևեռ, այն կետը, որտեղ Երկրի պտտման առանցքը հատում է նրա մակերևույթը Հյուսիսային կիսագնդում։ Գտնվում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կենտրոնական մասում։ Այն պետք չէ շփոթել Հյուսիսային մագնիսական բևեռի հետ։
Հյուսիսային բևեռը տրամագծորեն հակադիր է Հարավային բևեռին, որը գտնվում է Անտարկտիդայում։ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ Հյուսիսային բևեռի համեմատ միշտ գտնվում է հարավում։ Հյուսիսային բևեռի աշխարհագրական կոորդինատներն են 90°00′00″ հյուսիսային լայնություն։ Այն աշխարհագրական երկայնություն չունի, քանի որ հանդիսանում է բոլոր միջօրեականների հատման կետը։ Հյուսիսային բևեռը նաև չի առնչվում որևէ ժամային գոտու։ Բևեռային ցերեկն ու բևեռային գիշերն այստեղ տևում են գրեթե վեց ամիս։
Հյուսիսային բևեռում օվկիանոսի խորությունը կազմում է 4261 մետր։ Հյուսիսային բևեռին ամենամոտ ցամաքը համարվում է...Ավելին⇒