From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Սենտինել կղզի (անգլ.՝ North Sentinel Island), արևադարձային կղզի Բենգալյան ծոցի Անդամանյան կղզեխմբում։ Մակերեսը կազմում է 72 կմ2։ Տեղակայված է Հարավային Անդաման կղզու հարավային ափերի արևմտյան հատվածում։ Մակերևույթը մեծամասաբ պատված է խիտ անտառներով և շրջապատված է կորալային խութերով։
Կղզին հայտնի է այն հանգամանքով, որ դրանում ապրող սենտինելյան բնիկ ցեղի անդամներն ուղղակիորեն հրաժարվում են որևէ կերպ հաղորդակցվել ժամանակակից քաղաքակրթության հետ՝ հնարավոր արտաքին միջամտումները դիմավորելով զինված հարձակմամբ։ Այս կերպ սենտինելյան բնիկներն համարվում են աշխարհի այն քչագույն ցեղերից, որոնց չի դիպել ժամանակակից քաղաքակրթությունը։
Հայտնաբերվել է 18-րդ դարում։ 1867 թվականին կղզու ջրային տարածքում հնդկական առևտրային նավ է խորտակվում, որից հետո 106 փրկվածներ նավակներով իջնում են կղզու ափ։ Հարձակման ենթարկվելով բնիկների կողմից՝ խորտակված նավի անձնակազմի անդամները... Ավելին⇒
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.