From Wikipedia, the free encyclopedia
Կրոնը Նորվեգիայում. Նորվեգիայի Թագավորության պետական կրոնը համարվում է լյութերականությունը: Կան նաև բողոքականության այլ ուղղությունների զգալի թվով հետևորդներ: Նորվեգիայի ամբողջ բնակչության 78,9 %-ը առաքելական-լյութերական եկեղեցու հետևորդներ են ու պատկանում են Նորվեգիայի եկեղեցուն: Շնորհիվ քրիստոնեական միսիոներների ջանքերի Նորվեգիան կամաց-կամաց հեթանոսությունից անցավ քրիստոնեության: Այն ընդունվեց մոտավորապես 1000 թվականին, և երկիրը վերջնականապես քրիստոնյա դարձավ 1150 թվականին: Մինչ Ռեֆորմացիայի առաջացումն ու ձևավորումը նորվեգացիները պատկանում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցուն. նրանք կաթոլիկ էին:
Իսլամը ներկայիս դրությամբ հավատացյալների թվով դարձել է Նորվեգիայի երկրորդ կրոնը: Այս կրոնի հետևորդների թիվը Նորվեգիայում մեծանում է ներգաղթյալների շնորհիվ, որոնք հիմնականում գալիս են իսլամադավան երկրներից, մասնավորապես Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից և այլն: Իսկ Լեհաստանից, Եթովպիայից և Ֆիլիպիններից ներգաղթողները հիմնականում ստվարացնում են քրիստոնեական համայնքի շարքերը:
Նորվեգիայում ամենաարագ կերպով տարածվող քրիստոնեության ուղղությունը, որը կրկին ի շնորհիվ ներգաղթյալների է, համարվում է ուղղափառությունը՝ 2000-ից 2009 թվականներն ընկած ժամանակահատվածում հավատացյալների թիվն աճել է 231,1 %‐ով: Այս ցուցանիշը գերազանցում է... Ավելին⇒
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.