Կահիրեի ամերիկյան համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Կահիրեի ամերիկյան համալսարան (անգլ.՝ American University in Cairo (AUC); արաբ․՝ الجامعة الأمريكية بالقاهرة, DMG Al-Jame’a Al-Amerikeya Bel-Qāhira), աշխարհիկ, անգլալեզու հետազոտական մասնավոր համալսարան Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։ Առաջարկում է բակալավրի (37), մագիստրոսի (44) և պրոֆեսորի (2) ամերիկյան ուսումնական ծրագրեր, ինչպես նաև շարունակական կրթության ծրագիր ավելի քան 60 երկրների ուսանողների համար[5]։ Համալսարանին Միջին Նահանգների բարձրագույն կրթության հանձնաժողովի և Եգիպտոսի ազգային մարմնի կրթության որակի ապահովման և գնահատման կողմից տրվել է հավատարմագիր[6]։
Կահիրեի ամերիկյան համալսարան | |
---|---|
Տեսակ | մասնավոր համալսարան |
Հիմնադրված է | 1919 |
Հիմնադրիր | Robert Stewart McClenahan?[1] և Charles A. Watson? |
Անդամակցություն | Digital Preservation Coalition[2] և Association of African Universities?[3] |
Երկիր | Եգիպտոս[4] |
Տեղագրություն | Կահիրե |
Կայք | aucegypt.edu(անգլ.) և aucegypt.edu/ar(արաբ.) |
American University in Cairo Վիքիպահեստում |
Համալսարանը հիմնադրվել է 1919 թվականին Եգիպտոսում ամերիկյան առաքելության կողմից, որը ֆինանսավորվում է Հյուսիսային Ամերիկայի Երիցական միության կողմից՝ նպատակ ունենալով հարստացնել և արդիականացնել Եգիպտոսը[7]։ Նախապատրաստական դպրոցն իր դռները բացել է 142 աշակերտների համար 1920 թվականի հոկտեմբերի 5-ին Խայրի փաշայի պալատում (1860)։ 1923 թվականին 20 ուսանողների շնորհվել են առաջին դիպլոմերը[8][9]։ Համալսարանի հիմնադիր Չարլզ Ա. Ուոթսոնի և ԱՄՆ Պրեսբիտերիական միավորման ղեկավարների միջև կոնֆլիկտ է ծագել համալսարանի ապագայի վերաբերյալ. Ուոթսոնը ձգտում էր զարգացնել արևմտյան բարձրագույն կրթությունը[10], իսկ միավորումը քրիստոնեական ազդեցությունը պահպանելն է։ Չորս տարի անց Ուոթսոնը որոշել է համալսարանի աշխարհիկ ուղղվածությունը[11]։
Առաջին կին ուսանողները սովորել են 1928 թվականին[12]։ 1950 թվականին համալսարանն կրթության մեջ ներառեց արվեստի, գիտության բակալավրի աստիճանները, ավարտական դիպլոմները և շարունակական կրթությունը։ Նույն տարիներին համալսարանի անվանման մեջ «at» կապը փոխվել է «in»-ի։ 1960 թվականին հիմնադրվել է Կահիրեի ամերիկյան համալսարանի հրատարակչությունը, որը մեր օրերում տարեկան 80 գիրք է թողարկում[13]։
Վեցօրյա պատերազմի ժամանակ համալսարանը չի ազգայնացվել, բայց շատ ամերիկյան ֆակուլտետներ արտաքսվել են երկրից[9]։
1970-ականների կեսերին ընդգրկվել են նաև բակալավրական և մագիստրոսական ծրագրեր ինժեներական գործի, կառավարման, համակարգչային տեխնոլոգիաների, լրագրության և զանգվածային հաղորդակցության, գիտական ծրագրերի վերաբերյալ․ մի շարք հետազոտական կենտրոնների՝ բիզնեսի, գիտության, տեխնոլոգիաների, սոցիոլոգիայի, բարեգործության և քաղաքացիական նախաձեռնությունների բացման հետ մեկտեղ։
1978 թվականին համալսարանը հիմնադրել է «Անապատների զարգացման կենտրոն» Եգիպտոսի անապատային շրջանների կայուն զարգացման օգնության համար[14]։ Անապատների զարգացման կենտրոնի հետազոտությունները ղեկավարվում են Շրջակա միջավայրի աջակցման գիտահետազոտական ինստիտուտի կողմից[15]։
Ի սկզբանե համալսարանը Կահիրեի կենտրոնում գտնվող Թահրիր հրապարակում էր՝ Խայրի փաշայի պալատի մոտ։ Յուեթ սրահը անվանվել է 1928 թվականին, ի պատիվ տիկին Ռութ Լիթիի պապի, որը շինարարության համար նվիրաբերել է 100,000 դոլար[16]։ Դիզայներ՝ St. John Diament: Մեծ լսարանում կարող է տեղավորվել 1200 ուսանող։ 1932 թվականին «Արևելագիտության դպրոցի» համար կառուցվեց նոր շենք՝ ավանդական ոճով[16]։ Ավելի ուշ այն հայտնվեց Կահիրեի կենտրոնում գտնվող 5-րդ շենքում, որոնք կողքին կառուցվել են «Սադաթ» մետրոն և «Ռամսես» երկաթուղային կայարանը[17]։ Մուհամեդ Մահմուդ փողոցում պատը ներկված է հեղափոխական գրաֆիտներով, որոնք զբոսաշրջիկները լուսանկարում են, և համալսարանի ղեկավարությունը փորձում է պահպանել Եգիպտոսի 2011 թվականի հեղափոխության հիշատակը[17][18][19]։
2008 թվականին համալսարանին հունական ուսումնարանը փոխարինեց 1,05 կիլոմետր քառակուսիով՝ Կահիրեում։ 32 կիլմոտր կենտրոնի գլխավոր շենքից հեռու[20]։ Այն ունի վեց դպրոց և 10 հեազոտական կենտրոն անապատային, հետազոտությունների, կենսաբանության, քաղաքացիական իրավունքի հարաբերությունների բնագավառներում[21]։ Հունական ուսումնարանը նվիրված է տեխնոլոգիայի պարկի, նորաստեղծ ձեռնարկությունների և փոքր բիզնեսի զարգացմանը[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.