![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/df/Flooding_in_Kherson_after_the_destruction_of_the_Kakhovka_Dam_2023.jpg/640px-Flooding_in_Kherson_after_the_destruction_of_the_Kakhovka_Dam_2023.jpg&w=640&q=50)
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթար
From Wikipedia, the free encyclopedia
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթար, 2023 թվականի հունիսի 6-ին Ուկրաինայի Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի վթարն է, որ առաջացրել է լայնածավալ հեղեղումներ։ Ամբարտակը գտնվում էր Դնեպր գետի վրա, Խերսոնի մարզում։ Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով ամբարտակը վթարի պահին գտնվել է ռուս զինվորականների վերահսկողության տակ։ Ռուսաստանի և Ուկրաինայի իշխանությունները ավերածությունների մեջ մեղադրել են միմյանց[4][5]։
Կախովկայի հիդրոէլեկտրակայանի վթար | |
---|---|
![]() | |
Տեսակ | ամբարտակի փլուզում, ջրհեղեղ, Օպերացիա և ecocide? |
Վայր | Nova Kakhovka urban hromada? |
Տեղադրանք | Kakhovka Dam? և Խերսոնի մարզ |
Երկիր | ![]() |
Տարեթիվ | հունիսի 6, 2023[1] |
Զոհվածներ | 76 մարդ (հուլիսի 7, 2023)[2] |
Վիրավորներ | 143[3] |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Ջրամբարում ջրի մակարդակը բարձրացել է ամիսներ շարունակ և ամբարտակի վթարի ժամանակ եղել է ամենաբարձր մակարդակի վրա։
Հոսանքն ի վար հազարավոր բնակիչներ տարհանվել են, քանի որ հեղեղները ջրի տակ են առել Ուկրաինայի և Ռուսաստանի կողմից վերահսկվող տարածքների մի քանի գյուղեր։ Ջրամբարի ջրի կորուստը սպառնում է Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմի և Ռուսաստանի կողմից վերահսկվող Զապորոժիեի ատոմակայանի ջրամատակարարմանը։