From Wikipedia, the free encyclopedia
Կալիֆոռնիական որոր[1] (լատին․՝ Larus californicus) որորների ընտանիքի թռչուն (Laridae)[2]: Այս թռչունները տարածված են Հյուսիսային Ամերիկայում[3]։
Կալիֆոռնիական որոր | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Larus californicus
Lawrence, 1854
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Տարեց թռչունները արտաքնապես նման են արծաթափայլ որորներին (Larus argentatus)[4], բայց նրանք ունեն ավելի փոքր դեղին կտուց`սև օղակով, դեղին ոտքեր և կլոր սպիտակ գլուխ[5]։ Մարմինը հիմնականում սպիտակ է, մեջքը և թևերի վերին մասը մոխրագույն է։ Երիտասարդ թռչունները նույնպես նման են արծաթափայլ որորներին, բայց ունեն շագանակագույն փետուրներ[6]։
Այս թռչունները բնադրում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքի լճերի և ճահիճների վրա, ինչպես նաև հյուսիս-արևմտյան տարածքներից (Կանադա) դեպի արևելք՝ Կալոֆոռնիա և Կոլորադո[7]։ Բնադրում են գաղութներով, հաճախ այլ թռչունների հետ միասին[8]։ Բույնը մակերեսային փոս է, որը ծածկված է խոտով ու փետուրներով[9]։ Էգ թռչունը սովորաբար դնում է 2-3 ձու։ Երկու ծնողներն էլ կերակրում են ձագերին[10]։
Սրանք չվող թռչուններ են, որոնք ձմռանը թռչում են մինչև Խաղաղ օվկիանոսի ափ[11]։ Սովորաբար միայն այս ընթացքում կարող են թռչուններ տեսնել Կալիֆոռնիայի արևմուտքում[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.