Կալիումի քլորատ
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Կալիումի քլորատ (Բերթոլեի աղ) — , քլորական թթվի կալիումական աղ։ Անգույն բյուրեղներ, խտությունը՝ 2320 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 356° С, թունավոր է, ջրում վատ է լուծվում (մոտ 7,5 գ` 100 գ ջրում, 20 °C–ում)։ Կալիումի քլորատը օքսիդիչ է, ծծմբի, ֆոսֆորի, ածխածնի և օրգանական նյութերի հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ։ Ստացվում է -ի ջրային լուծույթի էլեկտրոլիզով։ Օգտագործվում է լուցկու արդյունաբերությունում և պիրոտեխնիկայում, նաև քիմիական աշխատանոցում թթվածին ստանալու համար, իսկ բժշկության մեջ՝ որպես ախտահանիչ։
Կալիումի քլորատ | |
---|---|
Քիմիական բանաձև | KCIO₃ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | անգույն բյուրեղներ |
Մոլային զանգված | 2,0E−25 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 2,32 գ/սմ³ գ/սմ³ |
Հալման ջերմաստիճան | 356 °C °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 400 °C[1] |
Գոյացան էնթալպիա | −391,204 կՋ/մոլ կՋ/մոլ |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 3811-04-9 |
PubChem | 6426889 |
EINECS համար | 223-289-7 |
SMILES | [O-]Cl(=O)=O.[K+] |
ЕС | 223-289-7 |
RTECS | FO0350000 |
ChEBI | 18512 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Առաջին անգամ ստացվել է 1786 թվականին Կլոդ Բերթոլեի կողմից (այստեղից էլ անվանումը` Բերթոլեի աղ), քլորը, տաք խտացրած կալիումի հիդրօքսիդով անց կացնելով։
Տաքացնելիս (400°С) քայքայվում է՝ առաջացնելով , ավելի բարձր ջերմաստիճաններում (550- 600°С)՝ կալիումի քլորիդ և թթվածին։
Կատալիզատորների () առկայությամբ քայքայվում է ավելի ցածր ջերմաստիճաններում (200 °C)։
Ջրասպիրտային լուծույթում ռեակցիայի մեջ է մտնում ամոնիումի սուլֆատի հետ, առաջացնելով ամոնիումի քլորատ։
Կալիումի քլորատի խառնուրդները վերականգնիչների հետ (ֆոսֆոր, ծծումբ, օրգանական միացություններ) պայթուցիկ և զգայուն են շփման, հարվածների նկատմամբ։ Զգայունությունը ավելանում է բրոմատների և ամոնիումի աղերի առկայությամբ։ Բերթոլեի աղի հետ բաղադրության բարձր զգայունության պատճառով, նրանք գրեթե չեն օգտագործվում արդյունաբերական և ռազմական պայթուցիկ նյութերի արտադրության համար։ Երբեմն օգտագործվում է հրարվեստում, որպես քլորատի աղբյուր, մտնում է լուցկու գլխիկի այրվող նյութի բաղադրության մեջ։
Որոշ ժամանակ կալիումի քլորատի լուծույթները կիրառվում էին թույլ հականեխիչի տեղ, արտաքին դեղամիջոց կոկորդ ողողելու համար։
Կալիումի քլորատի մահացու չափը կազմում է 1գ/կգ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.