![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/Caledonides_EN.svg/langhy-640px-Caledonides_EN.svg.png&w=640&q=50)
Կալեդոնյան ծալքավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Կալեդոնյան ծալքավորություն (Caledonia - Շոտլանդիայի լատիներեն անվանումից), արտահայտվել է հիմնականում ստորին պալեոզոյի (քեմբր, օրդովիկ) և սիլուրի ընթացքում։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/28/Caledonides_EN.svg/320px-Caledonides_EN.svg.png)
Ծալքառաջացման գործընթացները առավել ուժեղ են դրսևորվել քեմբրի վերջում - օրդովիկի սկզբում (սալաիրյան փուլ), օրդովիկ-սիլուրում (աակոնյան փուլ), սիլուրի վերջում (արդենյան և էրիյան փուլեր)։ Տերմինն առաջարկել է ֆրանսիացի երկրաբան Մ. Բերտրանը՝ 1887 թվականին։ Կալեդոնյան ծալքավորության մարզերին (կալեդոնիդներին) են պատկանում Եվրոպայում՝ Իռլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Անգլիայի, Սկանդինավյան թերակղզու, Շպիցբերգեն կղզու կալեդոնիդները, Ասիայում՝ Կենտրոնական Ղազախստանի արևմտյան մասի, Արևմտյան Սայանի, Լեռնային Ալթայի, Մոնղոլական Ալթայի և Հարավարևելյան Չինաստանի կալեդոնիդները։