Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
Կալաբասաս, քաղաք Լոս Անջելեսում, ԱՄՆ արևմուտքում։ Այն գտնվում է Սան Ֆեռնանդո հովտի և Սանտա Մոնիկա լեռան հարավ-արևմուտքում։ 2009 թվականի տվյալներով բնակչությունը այնտեղ կազմում էր 22 095 մարդ։
Քաղաք | |||
---|---|---|---|
Կալաբասաս | |||
անգլ.՝ Calabasas | |||
| |||
Երկիր | ԱՄՆ | ||
Համայնք | Լոս Անջելես շրջան | ||
Հիմնադրված է | ապրիլի 5, 1991 թ. | ||
Մակերես | 34,1կմ² կմ² | ||
ԲԾՄ | 283±1 մետր | ||
Բնակչություն | 590.3 մարդ/կմ² մարդ | ||
Հեռախոսային կոդ | 818 և 747 | ||
Փոստային դասիչ | 91301, 91372 և 91302 | ||
Պաշտոնական կայք | cityofcalabasas.com | ||
| |||
Քաղաքը գտնվում է Սան-Ֆեռնանդոի հարավ-արևմուտքում և ներառում է Սանտա-Մոնիկա լեռը։ Դա գտնվում է Լոս Անջելեսից 35 կիլոմետր հեռավորության վրա։ Հարավ-արևելքում այն սահմանակցում է Վուդլենդ Հիլզի հետ, հարավարևելյան մասում՝ Տոպանգայի, հարավում՝ Մալիբուի, արևմուտքում՝ Ագուրա-Հիլզի և հյուսիսում Հիդդեն Հիլզի հետ։ Կալաբասասը հաճախ համեմատում են Վուդլենդ-Հիլզի և Տոպանգայի հետ նույն մակերեսի, դեմոգրաֆիայի և բնակչության ցածր խտության պատճառով։ Քաղաքն ունի 34,1 կմ² մակերես, ընդ որում 0,1 կմ²-ին՝ ջուր է։ Տարվա տաք ամիսներին քաղաքի ջերմաստիճանը 6-8 աստիճանով բարձր է, քան նրա հետ սահմանակցող Վուդլենդ-Հիլզի ջերմաստիճանը, քանի որ նրա ռելիեֆը հրաբխի խառնարան է հիշեցնում։
2005 թվականին քաղաքում եղել է 23.123 մարդ։ Բնակչության խտությունը 590,4 մարդ/կմ² է։ Ռասայական կազմը ներառում է 85,92% սպիտակամորթ, 2,18% սևամորթ կամ աֆրոամերիկացի, 0,13% կորեական ամերիկացիներ, 7,17% ասիացի, 1,31% այլ ռասաներ[1]։ 8350 ընտանիքներից 44,4%-ն ունեն մինչև 18 տարեկան երեխաներ։ 64,3%-ը եղել են ամուսնական զույգեր, որոնք ապրում էին միասին, 9%-ը եղել են կանայք, որոնք այրի էին, իսկ 23,3%-ը ընտանիք չունեին[1]։ Բնակչության միջին տարիքը 38 տարեկան է։
# | Գործատու | Աշխատակիցների թիվ |
---|---|---|
1 | Las Virgenes Unified School District | 1,672 |
2 | Bank of America Home Loans | 700 |
3 | The Cheesecake Factory | 640 |
4 | Alcatel-Lucent | 373 |
5 | Sedgwick CMS | 350 |
6 | Viewpoint School | 275 |
7 | Spirent | 210 |
8 | City of Calabasas | 199 |
9 | Informa Research Services | 173 |
10 | ValleyCrest | 160 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.