Կազուս բելլի
From Wikipedia, the free encyclopedia
Կազուս բելլի (լատին․՝ casus belli) - պատերազմի առիթ), տերմին միջազգային իրավունքում, որը գործածվում է XIX դարի վերջերից։ Այն պատերազմ հայտարարելու անմիջական ձևական առիթ է։ Օրինակ, Առաջին համաշխարհային պատերազմի համար Կազուս Բելլի էր ավստրիական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ Ընդհանուր առմամբ սա մի իրադարձություն է, որը որևէ պետության կողմից պաշտոնապես հայտարարվում է (հնարավոր) պատերազմ սկսելու պատճառ։