Կազիմիրի դատաստանագիրք
From Wikipedia, the free encyclopedia
Կազիմիրի դատաստանագիրք կամ 1468 թվականի դատաստանագիրք, Լիտվական Մեծ իշխանության օրենքների առաջին ժողովածու, հրատարակվել է Վիլնյուսում։ Գործել է մինչև լիտվական առաջին ստատուտի ստեղծումը։ Բաղկացած է 25 հոդվածից։ Հանցագործների նկատմամբ նախատեսել է մահապատիժ, անդամախեղում, աքսոր, բանտարկություն, իրավազրկություն, պատվազրկություն, տուգանք։ Սոցիալական տարբեր խավերի նկատմամբ նույն հանցագործության համար նախատեսվել են տարբեր պատիժներ։
Կազիմիրի դատաստանագիրքն ամրապնդել է գյուղացիության շահագործումը և հողի նկատմամբ ֆեոդալների սեփականության իրավունքը։