ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011
From Wikipedia, the free encyclopedia
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի 2011 թ. խաղարկությունը Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի հավաքականների՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի 21-րդ առաջնությունն էր։ Մրցաշարն անցկացվեց հուլիսի 5-ից մինչև 25-ը Միացյալ Նահանգների 13 քաղաքներում[1]` Նյուարկ, Նյու Յորք, Վաշինգտոն, Շառլոտ, Դետրոյթ, Չիկագո, Կանզաս Սիթի, Մայամի, Տամպա, Առլինգտոն, Հյուսթոն, Կարսոն, Փասադենա։ Մրցաշարի ձևաչափի համաձայն չորսական հավաքականներից կազմված երեք խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև երրորդ տեղ զբաղեցրած թիմերից երկու լավագույնները պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։
Արագ փաստեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011 CONCACAF Gold Cup 2011 ...
ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2011 CONCACAF Gold Cup 2011 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացման վայր | Միացյալ Նահանգներ |
Քաղաքներ | 13 |
Մարզադաշտեր | 13 |
Մրցաշրջանի ժամկետ | հուլիսի 5 — հուլիսի 25 |
Մասնակիցներ | 12 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Մեքսիկա |
Փոխչեմպիոն | Միացյալ Նահանգներ |
Երրորդ տեղ | Պանամա Հոնդուրաս |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախությունը | 1 140 602 (45 624 խաղում) |
Խաղեր | 25 |
Խփված գոլեր | 80 (3.2 գոլ խաղում) |
← 2009 2013 → |
Փակել