ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1989 (ընտրական մրցաշար)
From Wikipedia, the free encyclopedia
1989 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ընտրական մրցաշար կրկին համատեղվում էր 1990 թ. աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի սկզբնական փուլը։ Բելիզի մասնակցության հայտը մերժվեց ՖԻՖԱ-ի կողմից՝ իր առջև ունեցած պարտքերի պատճառով։ Ընտրական մրցաշարն անցկացվեց երկու փուլով։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առավել բարձր տեղ զբաղեցրած հինգ թիմերը՝
Կանադան,
Հոնդուրասը,
Սալվադոր,
Միացյալ Նահանգները և
Մեքսիկան, միանգամից դուրս եկան երկրորդ փուլ։ Երկրորդ փուլի արդյունքում էլ որոշվեցին հինգ ուղեգրերի տերերը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |