ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1977 (ընտրական մրցաշար)
From Wikipedia, the free encyclopedia
1977 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության ընտրական մրցաշար միաժամանակ հանդիսանում էր 1978 թ. աշխարհի առաջնության ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու ընտրական մրցաշարի առաջին փուլը։ Նախապես հայտ ներկայացրած Հոնդուրասը հրաժարվեց մասնակցությունից նախքան ընտրական մրցաշարի սկիզբը։ Ուղեգրերը խաղարկվեցին երեք ընտրական զոնաներում (երկուական ուղեգիր յուրաքանչյուր զոնայում), որտեղ հավաքականները միմյանց հետ հանդիպեցին երկուական անգամ՝ տանը և դրսում։