ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1971 (ընտրական մրցաշար)
From Wikipedia, the free encyclopedia
1971 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու իրավունք ավտոմատ կերպով ստացան մրցաշարի կազմակերպիչ Տրինիդադ և Տոբագոն և մրցաշարի գործող չեմպիոն
Կոստա Ռիկան։ Մյուս ուղեգրերի խաղարկությունը տեղի ունեցավ ընտրական երեք զոնաներում, ընդ որում հյուսիսամերիկյան և կենտրոնամերիկյան զոնաներին բաժին հասավ մեկական, իսկ կարիբյան զոնային՝ երկու ուղեգիր։