Ծովային թռչուններ
From Wikipedia, the free encyclopedia
Ծովային թռչուններ՝ թռչուններ, հարմարված ծովային միջավայրին։ Չնայած բոլոր ծովային թռչուններն իրենց վարքով, տեսքով և չափսերով տարբերվում են միմյանցից, սակայն նրանք հաճախ կոնվերգեն էվոլյուցիայի պատճառով ցուցաբերում են նմանություններ. նրանք սնվում են միևնույն տեսակի սնունդով, ապրում են միևնույն պայմաններում, ունեն միանման էկոլոգիական խնդիրներ։ Ամենահին ծովային թռչունները եկել են պալեոգենյան դարաշրջանից և նրանց սերունդները կրում են նախնիների որոշ ժառանգական հատկանիշներ և վարքագիծ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/13/Wandering_Albatross_%28van_Poppel%29.jpg/320px-Wandering_Albatross_%28van_Poppel%29.jpg)
Թռչունների այլ խմբերի համեմատ, ծովային թռչուններն ավելի երկար են ապրում, վերարտադրել սկսում են ավելի հասուն տարիքում, ձագեր քիչ են ունենում և երկար ժամանակ են տրամադրում ձագերի խնամքին։ Շատ տեսակներ ապրում են խմբերով և այդ խմբերում կարելի հաշվել մի քանի տասնյակից մինչև մի քանի միլիոն թռչուններ։ Նրանցից շատերը ժամանակ առ ժամանակ տեղափոխվում են այլ վայրեր, շատ հաճախ կատարում են նաև շուրջերկրյա ճանապարհորդություններ։ Թռչունները սնվում են ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի տակ, իսկ հաճախ նաև որսում են մեկմեկու։ Նրանցից որոշ տեսակներ գրեթե ամբողջ տարին անցկացնում են ափից շատ հեռու, ծովի վրա կամ ջրի մեջ, մյուսները ապրում են ափին, շատ հաճախ սուզվում են ջրի մեջ, իսկ երրորդ տեսակներն ապրում են ափից հեռու, սակայն ժամանակ առ ժամանակ գալիս են ծով և սուզվում ջրի խորքերը։ Մարդիկ երկար կյանքի ուղի են անցել՝ ծովային թռչունների հետ կողք-կողքի ապրելով, նրանք ծառայել են որպես սննդի աղբյուր, իսկական ուղեցույց ձկնորսների և ծովագնացների համար։ Այնուամենայնիվ, մարդկանց չվերահսկվող գործունեության արդյունքում, այս թռչունների շատ տեսակներ այժմ գտնվում են ոչնչացման եզրին, որն էլ ստիպել է բնապահպաններին՝ կենսաբանական ժառանգության պահպանման համար հատուկ մեթոդներ մշակել։