![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Lambing_in_England_-10March2012_%25282%2529.jpg/640px-Lambing_in_England_-10March2012_%25282%2529.jpg&w=640&q=50)
Ծնունդ
From Wikipedia, the free encyclopedia
Տեխնիկական համատեքստում նաև կոչվում է Այլ կերպ անվանում են «ծննդաբերություն»։ Այս հոդվածը վերաբերում է կաթնասունների և այլ կենդանիների ծնունդներին։ Մարդկանց մեջ ծնվելու համար տե՛ս Ծննդաբերություն:
Ծնունդ | |
---|---|
Քիմիական հատկություններ | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/dd/Lambing_in_England_-10March2012_%282%29.jpg/640px-Lambing_in_England_-10March2012_%282%29.jpg)
Ծնունդ (անգլ.՝ Birth)[1], սերունդ ունենալու գործընթաց, այլ կերպ անվանում են ծննդաբերություն։ Կաթնասունների մոտ այս գործընթացը սկսվում է հորմոններից, որոնք հանգեցնում են արգանդի մկանային պատերի կծկման՝ պտղին դուրս են մղելով զարգացման փուլ, երբ նա պատրաստ է ուտել և շնչել։
Որոշ տեսակների մոտ սերունդը կարող է շարժվել ծնվելուց անմիջապես հետո, իսկ մնացածի մոտ այն զարգանում է կյանքի ընթացքում։ Պարկավորների մոտ կարճատև հղիությունից հետո պտուղը ծնվում է անհաս վիճակում, այնուհետև զարգանում է մոր արգանդում։
Միայն կաթնասունները չեն, որ ծննդաբերում են։ Որոշ սողուններ, երկկենցաղներ, ձկներ և անողնաշարավորներ իրենց ներսում կրում են իրենց զարգացող ձագերին։ Նրանցից մի քանիսը ձվածին են իսկ մյուսները կենդանածին, սաղմը զարգանում է նրանց մարմնի ներսում, ինչպես կաթնասունների դեպքում։