Ծնկի գալ
մարդու դիրք մեկ կամ երկու ծալված ոտքի՝ ծնկի վրա հենված / From Wikipedia, the free encyclopedia
Ծնկի գալ, մարդկային կեցվածք, խոնարհության իմաստ ունի։ Որոշ մշակույթներում այն ունի նվաստացուցիչ երանգ, այլ դեպքերում՝ միայն արտահայտում է գնահատանք, այն մարդու նկատմամբ, ում առջև ծնկի են գալիս[1]։
Ծնկի են գալիս նվիրված զինվորները։ Հռոմեական Սրբազան կայսր Հենրի 4-րդը Կանոսա ամրոցի մոտ ցնցոտիներով ծնկաչոք աղաչում էր Հռոմի պապ Գրիգորի 7-րդին։ Ռուսական կայսր Նիկոլայ 1-ինը 1831 թվականին խոլերայի խռովության ժամանակ մխրճվել էր ապստամբների ամբոխի մեջ ու որոտալի ձայնով հրամայել բոլորին ծնկի գալ, որից հետո բազմահազարանոց ամբոխը, հանելով գլխարկները, ընկել է ծնկների ու ապստամբությունը ճնշվել է[2]։