բույսերի չոր ցողուն From Wikipedia, the free encyclopedia
Ծղոտ, հիմնականում հացաբույսերի կալսումից հետո մնացած չոր ցողունը։ Տարբերում են աշնանացանի, գարնանացանի, դաշտավլուկազգի և բակլազգի բույսերի ծղոտներ։ Հացաբույսերի ծղոտը օգտագործում են գյուղատնտեսական կենդանիների՝ հիմնականում խոշոր եղջերավոր կենդանիների կերակրման համար։
Ենթակատեգորիա | • biological material • plant material | |
---|---|---|
Կիրառությունը | այգեգործություն, անասնակեր, այրում, motor fuel, մուլչացում, handicraft, երաժշտական գործիքների ստեղծում | |
By-product of | grain production |
Ծղոտը պարունակում է 35-45% բջջանյութ և այլ դժվարամարս ածխաջրեր։ 100 կգ գարու ծղոտը պարունակում է 33 կերային միավոր և 1,3 կգ մարսելի պրոտեին, վարսակինը՝ համապատասխանաբար՝ 31 և 1,7, գարնանացան ցորենինը՝ 22 և 1, բակլազգի բույսերինը՝ 20-38 և 2,2-2,8, կորեկինը՝ 40 և 2, 3, եգիպտացորենինը՝ 38 և 1,4։ Ծղոտի վատ մարսելիության և ցածր սննդարարության պատճառով օգտագործում են հիմնականում օրակերին անհրաժեշտ ծավալ հաղորդելու համար կամ որպես հավելուկ հյութալի կերի մեծ քանակի դեպքում։ Ծղոտի ուտելիությունը բարձրացնելու համար այն նախապես մշակում են՝ շոգեհարման, խաշման, ջերմաքիմիական, հյութալի կերերի հետ խառը սիլոսավորման և այլ եղանակներով։ Ծղոտից պատրաստում են նաև մամլած սալիկներ ու հատիկներ։
Ծղոտը կարելի է օգտագործել թուղթ պատրաստելու համար[1]։
Ցորենի ծղոտը նաև օգտագործվում է կոմպոստացվող սննդամթերքի փաթեթավորման մեջ, ինչպիսիք են կոմպոստացվող ափսեները։ Ցորենի ծղոտից պատրաստված փաթեթավորումը կարող է լինել սերտիֆիկացված կոմպոստացման համար և կկենսաքայքայվի կոմպոստացման կոմերցիոն միջավայրում.[2]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.