Հայաստանի օրաթերթ From Wikipedia, the free encyclopedia
«Ծաղկունք», խորհրդային շրջանի երկօրյա թերթ։ Առաջին անգամ լույս է տեսել 1965 թվականին, Ապարանում։ Տպագրել է ԽՄԿԿ, ՀԿԿ և շրջանային կազմակերպությունների որոշումները։ Ընդհանրացրել է արտադրական ձեռնարկությունների նվաճումներն ու առաջավոր համարվողների փորձը, ներկայացրել շրջանի մշակութային և մարզական առօրյան, արծարծել մանկավարժության և երիտասարդ սերնդի կոմունիստական ագիտացիոն դաստիարակության հարցեր։
ՏԱՍՍ-ի և Արմենպրեսի նյութերով ծանոթացրել է միջազգային և հանրապետական իրադարձություններին (խորհրդային գաղափարախոսության սահմաններում)։
«Ծաղկունք»-ին նախորդել են «Անասնապահ կոլխոզնիկ» (1933-1954), «Անասնապահ կոլտնտեսական» (1954-1962) և «Արագած» (1962-1965, միջշրջանային) թերթերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 113)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.