From Wikipedia, the free encyclopedia
Ծական (լատին․՝ Cobitis), օձաձկների ընտանիքի ձկների սեռ։ Մարմինը կողքերից սեղմված է, երկարությունը մինչև 13, 5 սմ (սովորական ծական) է, թեփուկները մանր են, աչքի տակ ունի ծալովի փուշ, բերանի շուրջը՝ վեց բեղիկ։ Մեջքային լողակը կարճ է, պոչայինը՝ կլորացած կամ հատված։ Հայաստանի ջրամբարներում ապրում է Առաջավոր Ասիայի ծականը, որը հիմնականում բաց դեղնավուն է, կողքերին խոշոր կլորավուն կամ քառանկյուն բծերով։ Սնվում է հատակային մանր օրգանիզմներով։ Ձվադրում է հունիս-հուլիս ամիսներին։ Որպես սնունդ չի օգտագործվում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 106)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծական» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.