Խորհրդա-ֆիննական պատերազմ (1939-1940)
From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդա-ֆիննական պատերազմ (ռուս.՝ Сове́тско-финская война́ 1939–1940) նաև կոչում են Ձմեռային պատերազմ։ Այն սկսվել է ԽՍՀՄ-ի ներխուժմամբ Ֆինլանդիա 1939 թվականի նոյեմբերի 30-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուց երեք ամիս անց և տևեց երեք և կես ամիս Մոսկվայի հաշտության պայմանագրով 1940 թվականի մարտի 13-ին։ Չնայած ռազմական գերակշռությանը, հատկապես տանկերով և օդուժով, ԽՍՀՄ-ը կրեց ահռելի կորուստներ՝ հասնելով քիչ արդյունքի։ Ազգերի լիգան համարեց հարձակումն անօրինական և դատապարտեց ԽՍՀՄ-ին ագրեսիայի մեջ։
Խորհրդա-ֆիննական պատերազմ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմ | |||||||||
մի խումբ ֆինն զինվորներ ձմեռային համազգեստով գնդացրով կրակ են արձակում։ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
ԽՍՀՄ
|
Ֆինլանդիա |
ԽՍՀՄ-ը մի քանի առաջարկ ներկայացրեց, այդ թվում, որ Ֆինլանդիան ԽՍՀՄ-ին հանձնի մի քանի սահմանամերձ տարածք՝ փոխարենը վերցնելով այլ հողեր մեկ ուրիշ վայրում՝ բացատրելով, որ դա անվտանգային անհրաժեշտություն է Լենինգրադի համար, որը Ֆինլանդիայի սահմանից 32 կմ հեռավորության վրա էր։ Երբ Ֆինլանդիան մերժեց, ԽՍՀՄ-ը ներխուժեց։
Շատ աղբյուրներ հավաստում են, որ ԽՍՀՄ-ի նպատակն էր նվաճել ամբողջ Ֆինլանդիան և հիմնադրել խամաճիկ ֆիննական կոմունիստական կառավարություն և Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի դրույթներով այդպիսի համաձայնություն էր ձեռք բերված, մինչդեռ այլ աղբյուրները հերքում են, որ ԽՍՀՄ-ը ցանկանում էր ամբողջությամբ նվաճել Ֆինլանդիան։ Ֆինլանդիան հետ էր մղում ԽՍՀՄ-ի գրոհները ավելի քան երկու ամիս և պատճառում ահռելի կորուստներ −43 °C (−45.4 °F) նվազագույն ջերմաստիճանի պայմաններում։ Երբ ԽՍՀՄ ռազմական ղեկավարությունը վերանայեց որոշ ռազմական մարտավարություններ, նրանք նորից սկսեցին գրոհները փետրվարին և կարողացան հաղթահարել ֆիննական պաշտպանությունը։
Զինված գործողություններն ավարտվեցին 1940 թվականի մարտին, երբ ստորագրվեց Մոսկվայի հաշտության պայմանագիրը։ ԽՍՀՄ-ին կցվեց Ֆինլանդիայի տարածքի 11 տոկոսը՝ որը նրա տնտեսության 30 տոկոսն էր։ ԽՍՀՄ-ի կորուստները շատ ծանր էին և երկրի միջազգային հեղինակությունն ընկավ։ Նրանց ձեռբերումներն ավելին էին, քան նախքան պատերազմի պահանջները։ ԽՍՀՄ-ին անցավ Լադոգա լիճը և հարակից տարածքները մինչև հյուսիս։ Ֆինլանդիան պաշտպանեց իր ինքնիշանությունը և բարձրացրեց իր միջազգային հեղինակությունը։ Կարմիր բանակի թույլ պատրաստվածությունը ստիպեց Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին հավատալ, որ ԽՍՀՄ-ի վրա հարձակումը կլինի հաջող և հաստատեց Արևմուտքի կարծիքը ԽՍՀՄ-ի զինված ուժերի մասին։ 15 ամիս անց 1941 թվականի հունիսին Նացիստական Գերմանիան սկսեց Բարբարոսա ռազմական գործողությունը և ԽՍՀՄ-ի ու Ֆինլանդիայի միջև նորից պատերազմ սկսվեց։