From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդա-իտալական հարաբերություններ, պատմական դիվանագիտական հարաբերությունները Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության (ԽՍՀՄ) և Իտալիայի միջև։
Երկրներր միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվեցին Վլադիմիր Լենինի մահվանից հետո՝ 1924 թվականի փետրվարին, միաժամանակ ստորագրվեց առևտրի և ծովագնացության վերաբերյալ պայմանագիր (որին նախորդել էր նախնական համաձայնագիր [1921], որը նշանակում էր Խորհրդային Ռուսաստանի դե ֆակտո ճանաչումը[1])։ 1933 թվականի «բարեկամության, չհարձակման և չեզոքության» պայմանագիրը ձևականորեն ուժի մեջ մնաց մինչև 1941 թվականի հունիսի 22-ը, երբ Ֆաշիստական Իտալիան պատերազմ հայտարարեց ԽՍՀՄ-ին, չնայած հարաբերությունները մեծապես տուժել էին Երկրորդ իտալա-եթովպական պատերազմի, ինչպես նաև Իսպանիայի քաղաքացիական պատերազմում Իտալիայի մասնակցության պատճառով։
Իտալիայի կապիտուլյացիայից 1943 թվականի սեպտեմբերի 29) հետո երեք տերությունների ներկայացուցիչների Մոսկովյան խորհրդակցությունում (1943 թվականի հոկտեմբեր) ընդունվեց «Իտալիայի մասին դեկլարացիա», որտեղ շարադրված էին Իտալիայի նկատմամբ քաղաքականության հիմնական սկզբունքները։ 1944 թվականի հոկտեմբերին Խորհրդային Միությունը վերականգնեց դիվանագիտական հարաբերությունները Իտալիայի հետ։ Հաշտության պայմանագրի կնքումից (1947 թ.-ի փետրվարի 2) հետո ստորագրվեցին առևտրի և ծովագնացության պայմանագիր (1948), մշակութային (1960), ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման (1965), տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության (1966), ԽՍՀՄ-ում մարդատար ավտոմոբիլների գործարան կառուցելու (1966, որի շրջանակում իտալական «ՖԻԱՏ» ավտոգործարանը մասնաճյուղ կառուցեց Տոլյատի քաղաքում), հյուպատոսական (1967), Իտալիային խորհրդային բնական գազ և խորհրդային գազարդյունաբերության համար իտալական խողովակներ մատակարարելու (1969) համաձայնագրեր և այլն։ 1970-ական թվականներին կնքվեցին նոր պայմանագրեր ու համաձայնագրեր երկարաժամկետ առևտրի 1970 թ., առևտրական նավագնացության 1972 թ., գիտատեխնիկական համագործակցության (1974, 1975, 1979 և 1980—1985) թվականների տնտեսական համագործակցության վերաբերյալ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.