From Wikipedia, the free encyclopedia
Խորհրդավոր ընթրիք[1], իրադարձություն Նոր Կտակարանի պատմության մեջ, որը նկարագրում է Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքը իր ամենամոտ տասներկու աշակերտների հետ, որի ընթացքում նա հաստատեց Էվոկարիստիայի խորհուրդը, պատվիրաններն տվեց հնազանդության և քրիստոնեական սիրո մասին, կանխագուշակեց աշակերտներից մեկի դավաճանությունը ինչպես նաև քրիստոնեական եկեղեցու և ողջ աշխարհի ապագա ճակատագրերը։
Հիսուս Քրիստոսը | ||
---|---|---|
Ծնունդը · Մկրտությունը · Հարությունը · Զատիկ · Հիսուսը քրիստոնեությունում | ||
Հիմնադրումը | ||
Առաքյալները · Եկեղեցի · Հավատո հանգանակ · Ավետարան · Դրախտ | ||
Աստվածաշունչ | ||
Հին կտակարան · Նոր Կտակարան · Գրքերը · Կանոն · Ապոկրիֆ | ||
Աստվածաբանություն | ||
Ապոլոգետ · Մկրտություն · Աստված · Սուրբ Որդի · Սուրբ Հոգի · Աստվածաբանության պատմություն · Փրկություն · Սուրբ Երրորդություն | ||
Պատմություն և Ավանդույթները | ||
Ժամանակագրություն ·Քրիստոնեության պատմություն · Մարիամ Աստվածածին · Սուրբ Թադեոս · Սուրբ Բարդուղիմեոս · Գրիգոր Լուսավորիչ · Վաղ քրիստոնեություն · Տրդատ Գ · Տիեզերական ժողովներ · Վարդանանք · Ավարայրի ճակատամարտ · Միաբնակություն · Խաչակրաց արշավանքներ | ||
Ուղղություններ և աղանդներ | ||
Հայ Առաքելական Եկեղեցի · Կաթոլիկություն · Ուղղափառություն · Բողոքականություն · Հին արևելյան եկեղեցիներ · Թոնդրակյաններ · Պավլիկյաններ · Եհովայի վկաներ · Խաչակրաց արշավանքներ · Միաբնակներ | ||
Ընդհանուր թեմաներ | ||
Մշակույթ · Մատաղ · Տաղեր · Պատարագ · Շարականներ · Այլ կրոնները · Աղոթք · Քարոզ · Կաթողիկոս Պորտալ Քրիստոնեություն |
Բոլոր Ավետարանները[2], ինչպես նաև Պողոս առաքյալի առաջին նամակը Կորնթացիներին[3] պատմում են վերջին ընթրիքի մասին, որը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի իրադարձությունը։
Ավետարանները[4] պատմում են, որ Նշխարի առաջին օրը Հիսուսը Երուսաղեմ քաղաք[5] ուղարկեց իր աշակերտներից[6] երկուսին՝ Պետրոս և Հովհաննես[7] առաքյալներին, որպեսզի ամեն ինչ պատրաստեն Զատիկի (Զատկի ընթրիք) տոնակատարության համար և նրանք այդ ամենը պատրաստեցին[8]։ Երեկոյան[9] Հիսուսը տասներկու աշակերտների (առաքյալների)[10] հետ ճաշեց, որի ընթացքում նա կանխագուշակեց նրանցից մեկի[11] դավաճանությունը։ Խորհրդավոր ընթրիքի ժամանակ Քրիստոսը հաստատեց քրիստոնեական հավատքի հիմնական խորհուրդը՝ էվոկարիիստը, որը հունարենից թարգմանաբար նշանակում է «գոհություն»[12]։
Ուղղափառ եկեղեցին հիշում է Էվոկարիստիայի խորհրդի հաստատումը, որը տեղի է ունեցել վերջին ընթրիքի ժամանակ՝ ավագ հինգշաբթի։ Բացի այդ, տարվա ընթացքում (և ոչ միայն Ավագ հինգշաբթի օրը) պատարագի ժամանակ հաղորդությունից առաջ ընթերցվում է Հովհաննես Ոսկեբերանի կողմից կազմված աղոթքը և սկսվում է հետևյալ խոսքերով. «Տեր Հիսուս, իմ սիրելի եղբայրներ ……»։ Այսպիսով, խորհրդավոր ընթրիքի իրադարձությունները անընդհատ հիշվում են յուրաքանչյուր պատարագի ժամանակ։ Հիսուս Քրիստոսի խոսքերը «Սա է իմ մարմինը…» և «Սա է իմ նոր ուխտի արյունը, որ թափվեց ձեր և շատերի մեղքերի թողության համար», քահանան արտասանում է պատարագի ժամանակ։
Խորհրդավոր ընթրիքը բազմաթիվ սրբապատկերների և նկարների միջոցով է ներկայացվում, որոնցից ամենահայտնի կտորը երևի Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքն» է։ Այնուամենայնիվ, շատ փորձագետներ կարծում են, որ Ալեքսանդր Իվանովի նկարը այդ ժամանակի արևելյան ավանդույթների ավելի ճշգրիտ պատկերումն է։ Պաղեստինում Հիսուսի ժամանակներում աթոռները դեռ տարածված չեն եղել, ուստի ուտելիս մարդիկ նստած են եղել արևելյան[13] ձևով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.