Խոսե Խոակին Ֆեռնանդես դե Լիսարդի
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Խոակին Ֆեռնանդես դե Լիսարդի (իսպ.՝ José Joaquín Fernández de Lizardi, նոյեմբերի 15, 1776(1776-11-15)[1][2][3], Մեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն[4] - հունիսի 21, 1827(1827-06-21)[1][2][3], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի գրող, ազգային արձակի հիմնադիրը։
Խոսե Խոակին Ֆեռնանդես դե Լիսարդի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 15, 1776(1776-11-15)[1][2][3] |
Ծննդավայր | Մեխիկո, Նոր Իսպանիայի փոխարքայություն[4] |
Վախճանվել է | հունիսի 21, 1827(1827-06-21)[1][2][3] (50 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Մասնագիտություն | լրագրող, գրող և բանաստեղծ |
Լեզու | իսպաներեն |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Ուշագրավ աշխատանքներ | The Mangy Parrot? |
José Joaquín Fernández de Lizardi Վիքիպահեստում |
Ֆրանսիական լուսավորության կողմնակից Ֆեռնանդես դե Լիսարդին 1812 թվականին հիմնել է «Էլ պենսադոր մեխիկանո» («El Pensador Mexicano») հանդեսը։ Հեղինակն է «Պերիկիլիո Սառնիենտո» (1830-31) լատինաամերիկյան առաջին վեպի, որտեղ տրված է գաղութային հասարակության երգիծական պատկերը, արտացոլված է Մեքսիկայի ժողովրդի ինքնագիտակցությունը։
Հրատարակել է Ժան Ժակ Ռուսոյի ոգով գրված «Կիխոտիտան և նրա զարմուհին» (1831-32) մանկավարժական վեպը և «Մեքսիկացի մտածողի առակները» (1817) ժողովածուն, «Զգայուն նեգրը» (1825) պիեսը, «Դոն Կատրին-անբանը» (հրատարակված 1832) վիպակը։