![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/52/Turkey_location_map.svg/langhy-640px-Turkey_location_map.svg.png&w=640&q=50)
Խնուս
From Wikipedia, the free encyclopedia
Խնուս (նաև՝ Խանուս, Խնիս, Խնուզ, Խնութ, Խնուսբերդ), պատմական հայկական քաղաք (բերդաքաղաք, գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արևմտյան Հայաստանում, Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի Խնուսի գավառակում, վերջինիս կենտրոնը։ Հնում հիշատակված է նաև Խնուն (Խնունիք) ձևով, որպես թոնդրակյան շարժման կենտրոն, իսկ թուրքերը կոչում են Խնըսկալե։ Համարվել է նաև ավան կամ բերդ, նոր ժամանակներում երբեմն՝ գյուղ։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնուս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | ||
---|---|---|
Խնուս | ||
թուրքերեն՝ Hınıs | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Էրզրումի մարզ և Էրզրումի վիլայեթ | |
Մակերես | 1360 կմ² | |
ԲԾՄ | 1720 մետր | |
Պաշտոնական լեզու | թուրքերեն | |
Բնակչություն | ▲26 865 մարդ (2018) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 25600 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
Պաշտոնական կայք | hinis.gov.tr | |
|
Փակել