![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Universidad_para_la_Paz.svg/langhy-640px-Universidad_para_la_Paz.svg.png&w=640&q=50)
Խաղաղության համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
Խաղաղության համալսարան (անգլ.՝ University for Peace), համալսարան Կոստա Ռիկայում, որը հիմնադրվել է 1980 թվականին[2], որպեսզի «մարդկությանն ապահովի խաղաղության հարցերով միջազգային բարձրագույն ուսումնական հաստատությամբ, ինչպես նաև բոլոր մարդկանց միջև ամրապնդի փոխըմբռնման, հանդուրժողականության և խաղաղ գոյակցության ոգին, ժողովուրդների միջև խթանի համագործակցությունը և նպաստի միջազգային խաղաղությանն ու առաջընթացին ուղղված խոչընդոտների ու սպառնալիքների նվազեցմանը` համապատասխան Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ ամրագրված ազնիվ նպատակների»[3]։
Խաղաղության համալսարան | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | համալսարան և ակադեմիական ինստիտուտ |
Հիմնադրված է | դեկտեմբերի 5, 1980[1] |
Հիմնադրիր | Rodrigo Carazo Odio? |
Ռեկտոր | Francisco Rojas Aravena? |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Colón? |
Կայք | upeace.org(անգլ.) |
![]() ![]() Խաղաղության համալսարան, Կոստա Ռիկա | |
![]() |
Ներկայումս կամպուսում ուսանում է 37 երկրներից 124 ուսանող։ Ուսուցման լեզուն անգլերենն է, սակայն համալսարանի շատ աշխատակիցներ խոսում են իսպաներեն, և համալսարանի գրադարանի ռեսուրսների մեծ մասը հասանելի չէ անգլերենով։