ԽՍՀՄ որսորդական պետական ֆոնդ
From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ որսորդական պետական ֆոնդ, որսաֆոնդ (ռուս.՝ Государственный охотничий фонд СССР), Նախկին Խորհրդային Միության որսահանդակներում եղած օգտակար վայրի կենդանիների ու թռչունների բնական պաշարները։ Չի ներառել պարկերում, ֆերմաներում, բուծարաններում և այլուր պահվող վայրի կենդանիները և թռչունները։
![]() |
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրում ենք օգնել նշանակալիությունը վավերացնել՝ ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին: Եթե նշանակալիությունը չվավերացվի, հնարավոր է, որ ձուլվի կամ ջնջվի: |
Որսորդական պետական ֆոնդը հանդիսացել է պետության բացառիկ սեփականությունը։ Որսաֆոնդից կարող էին օգտվել միայն որսորդական իրավունք ունեցող քաղաքացիները (որսորդմիության անդամները)։ Որսորդական պետական ֆոնդի օգտագործումը և պահպանումը կարգավորվել է որսի կանոններով և իրավական հատուկ ակտերով։
Կանոնների հանցավոր խախտումների (առանց թույլտվության, արգելված վայրերում ու գոտիներում, չնախատեսված գործիքներով ու եղանակներով որս են) դեպքում նախատեսվել է քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվություն։
![]() |
Սա Խորհրդային Միության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 654)։ ![]() |