![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Yakov_Guminer_-_Arithmetic_of_a_counter-plan_poster_%25281931%2529.jpg/640px-Yakov_Guminer_-_Arithmetic_of_a_counter-plan_poster_%25281931%2529.jpg&w=640&q=50)
ԽՍՀՄ հնգամյա պլաններ
From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ ժողտնտեսության զարգացման հնգամյա պլաններ (ռուս.՝ Пятилетние планы развития наро́дного хозяйства СССР), 1920-ական թվականների վերջից Խորհրդային Միությունում սկիզբ առած կենտրոնացված երկարաժամկետ սոցիալական, տնտեսական և գիտատեխնիկական պլաններ։ Հնգամյա պլանները մշակվում էին ԽՍՀՄ պետպլանի կողմից, Կոմունիստական կուսակցության անմիջական հսկողության ներքո՝ արտադրողական ուժերի դետերմինիզմի տեսության հիման վրա։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d9/Yakov_Guminer_-_Arithmetic_of_a_counter-plan_poster_%281931%29.jpg/640px-Yakov_Guminer_-_Arithmetic_of_a_counter-plan_poster_%281931%29.jpg)
Բազմաթիվ հնգամյա պլաններ իրականացվեցին ոչ նախապես սահմանված ժամկետներում, որոշները հայտարարվեցին ժամկետից շուտ կատարված, որոշները՝ ուշ, իսկ որոշներն էլ ընդհանրապես ձախողվեցին և չիրականացվեցին։
Ընդհանուր առմամբ Պետպլանը թողարկեց տասներեք հնգամյա պլան։ Նախնական հնգամյա պլաններն ուղղված էին երկրի արագ արդյունաբերականացմանը, ուստի լայն ուշադրություն էր հատկացվում ծանր արդյունաբերությանը։ Առաջին հնգամյա պլանը, որն ընդունվել էր 1928 թվականին ՝ 1929-1933 ժամանակահատվածի համար, ավարտվեց մեկ տարի շուտ։ 1991-1995 ժամանակահատվածի համար ընդունված պլանն ավարտին չհասավ ԽՍՀՄ կազմալուծման հետևանքով։
![]() |
Սա Խորհրդային Միության մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 468)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԽՍՀՄ հնգամյա պլաններ» հոդվածին։ |