ԽՍՀՄ կազմավորում
From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ–ի կազմավորումը սկսվեց Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո, երբ առաջ եկավ ՌԽԴՍՀ–ի և խորհրդային այլ հանրապետությունների միջև հարաբերությունների հստակեցման և պետական կարգի որոշման խնդիրը։
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
ՌԽԴՍՀ–ի և խորհրդային հանրապետությունների միջև 1920–1922 թվականներին կնքվեցին արտաքին քաղաքականության, պաշտպանության և տնտեսական գործունեության բնագավառում համագործակցական պայմանագրեր։ Խորհրդային հանրապետություններն անկախ էին, բայց ձևականորեն և այդ պայմանագրերը չէին ենթադրում նրանց իշխանության բարձրագույն մարմինների ենթակայությունը ՌԽԴՍՀ–ի կառավարությանը։ Խորհրդային Ռուսաստանի ղեկավարության կարծիքով՝ Ռուսական կայսրության կազմում գտնվելու ընթացքում այդ պետությունների ժողովուրդների միջև ձևավորվել էին պատմական, տնտեսական և մշակութային հարաբերություններ, և այդ ամենը տրամաբանական էր դարձնում նրանց միավորումը։