Լրատվական ոճ
From Wikipedia, the free encyclopedia
Լրատվական ոճ, լրագրողական կամ լրատվական ոճ, արձակ գրելաոճ է, որն օգտագործվում է օրաթերթերում, ռադիոյում և հեռուստատեսությամբ լուրեր հաղորդելիս։ Լրատվական ոճը ներառում է ոչ միայն բառարանային և նախադասությունների կառուցվածքը, այլ նաև` ըստ կարևորության և լսարանի` պատմությունը ներկայացնելու ձևը։ Լրատվական ոճում օգտագործվող ժամանակաձևն անցյալն է։
Լրատվական ոճը փորձում է ցանկացած իրադարձության մասին նյութի սկզբում պատասխանել այս հիմնական հարցերին. ի՞նչ, ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչու՞ (who, what, when, where, why, առավել հայտնի են 5 w-ներ անունով), և հաճախ նաև` ինչպե՞ս (how): Կառուցվածքի այս ձևը երբեմն կոչվում է «շրջված բուրգ», այսինքն, նորության մեջ տեղեկատվության կարևորությունը նվազում է հետագա պարբերություններում։
Լրատվական պատմությունները նաև պարունակում են լսարանին առնչվող հետևյալ բնութագրիչներից գոնե մեկը. մերձավորություն, ակնհայտություն, արդիականություն, մարդկային հետաքրքրվածություն, զարմանալիություն (տարօրինակություն) կամ նշանակալիություն[1]։