![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Frankfurt_Airport_Lufthansa_Boeing_787-9_Dreamliner_D-ABPC_%2528DSC02632%2529.jpg/640px-Frankfurt_Airport_Lufthansa_Boeing_787-9_Dreamliner_D-ABPC_%2528DSC02632%2529.jpg&w=640&q=50)
Լուֆթհանզա
ավիաընկերություն / From Wikipedia, the free encyclopedia
Lufthansa (հայ.՝ Լուֆթհանզա), Գերմանիայի և Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկն է. ավիաընկերության անվանումը[6] ծագում է գերմանական «Luft» բառից, որը թարգմանաբար նշանակում է «օդ» և Hansa՝ Հանզեական լիգան է։ Օգտագործելով իր ֆրանկֆուրտյան և մյունիխյան հանգույցները, Լուֆթհանզանն ներկայումս թռիչքներ է իրականացնում 74 երկրների շուրջ 211 ուղղություններով[7]. հիմնականում չվերթներ իրականացնում է Եվրոպայում։ Ավիաընկերության չվերթը բաղկացած է 620 ինքնաթիռներից[8], և 2013 թվականի ավիաընկերությունը տեղափոխել է ավելի քան 104,5 միլիոն ուղևոր։ Ավիաընկերության գրասենյակը գտնվում է Քյոլն քաղաքում։ Ավիաընկերությունը հիմնադրվել է 1926 թվականի հունվարի 6-ին։ Ավիաընկերությունը դաշինք է կնքել Star Alliance-ի հետ 1977 թվականին։ Lufthansa-ի ավիացիոն ծառայությունները ներառում են լոգիստիկ, MRO (սպասարկում, նորոգում և կապիտալ վերանորոգում), քեյթրինգ, լրացուցիչ այլ ծառայություններ և խմբային գործառույթներ։ Վերջիններիս մեջ մտնում են նաև Lufthansa AirPlus, Lufthansa Aviation Training և IT ընկերություններ[9]։ Lufthansa-ն իր ամրագրումների և ուղևորների սպասարկման համակարգի բոլոր բաղադրիչները 1990-ականներին ամբողջությամբ հանձնել է արտաքին կառավարման՝ հանձնելով այն Ամադեուսին[10]։ Ընկերության կարգախոսն է. «Լուֆթհանզա. Թռչելու ավելի լավ տարբերակ չկա։»[11]։ Lufthansa-ն բրիտանական հեղինակավոր SKYTRAX-ի կողմից գնահատվել է որպես 5-աստղանի ավիաընկերություն՝ իր օդանավակայանի, ինչպես նաև օդանավերի և անձնակազմի սպասարկման որակի համար[12]։ 2020 թ.-ի մարտի 19-ին Լուֆթհանզան չեղյալ հայտարարեց իր թռիչքների 95 տոկոսը` COVID-19 համաճարակով պայմանավորված։ Այնուամենայնիվ, որպես եվրոպական առաջատար ավիաընկերությունների խումբ[13], Lufthansa- ն մշտապես դիմագրավել է ավիացիոն շուկայի մարտահրավերներին և անընդհատ արդիականացվել է։