Լուցիա Պոպպ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լուցիա Պոպպ (գերմ.՝ Lucia Popp, իսկական անունը՝ (սլովակերեն) Lucia Poppová; նոյեմբերի 12, 1939[1][2][3][…], Զագորսկա Վես, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] - նոյեմբերի 16, 1993[5][3][6], Մյունխեն, Գերմանիա[2]), սլովակ օպերային երգչուհի (սոպրանո)։ Առավելապես հայտնի է Մոցարտի և Ռիխարդ Շտրաուսի օպերաներում գլխավոր դերերգերի կատարմամբ։
Լուցիա Պոպպ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1939[1][2][3][…] Զագորսկա Վես, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] |
Երկիր | Սլովակիա, Ավստրիա և Չեխոսլովակիա |
Մահացել է | նոյեմբերի 16, 1993[5][3][6] (54 տարեկան) Մյունխեն, Գերմանիա[2] |
Գերեզման | Slávičie údolie cemetery |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Երգչաձայն | կոլորատուրային սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | EMI, EMI Classics, Դեկա Ռեկորդս, Գերմանական գրամոֆոն և Philips Records |
Կրթություն | Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց |
Ամուսին | György Fischer?, Peter Seiffert? և Peter Jonas? |
Պարգևներ | |
Lucia Popp Վիքիպահեստում |
Լուցիա Պոպպը ծնվել է Մալացեկի Զագորսկա Վես գյուղում։ Նախապես ցանկացել է դերասանուհի դառնալ, հետո Բռնոյում ր Պրահայում երգի դասեր է վերցրել։ 1963 թվականին թագուհու դերով առաջին ելույթն է ունեցել Բրատիսլավայում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Կախարդական սրինգ օպերայում։ Այս դերերգը երգչուհու մեծագույն հաջողություններից է։ Նույն թվականին հրավիրվել է Վիեննայի օպերա, որտեղ Օտտո Կլեմպերերի ղեկավարությամբ ձայնագրել է այս դերերգը։ Լուցիա Պոպպը կապի մեջ է եղել Վիեննայի օպերայի հետ իր ողջ ստեղծագործական կյանքում։
1966 թվականին ելույթ է ունեցել Քովենթ Գարդենի օպերային թատերախմբում, 1967 թվականին Մետրոպոլիտեն օպերայում։ Սկսելով որպես կոլորատուրային սոպրանո երգչուհին 1970-ական թվականներին անցել է քնարական դերերգերի, իսկ ավելի ուշ Ռիխարդ Շտրաուսի և Ռիխարդ Վագների օպերաներից ավելի թեթև դերերգերի[8]։
Մահացել է գլխուղեղի ուռուցքից 1993 թվականին։
Տարբեր ժամանակներ և տարբեր տեղերում Լուցիա Պոպպը խաղացել է Սյուզաննա և Կոմսուհի «Ֆիգարոյի ամուսնությունը», Գիշերվա թագուհի և Պամինա «Կախարդական սրինգ», Ցերլին, Դոննա Էլվիրա և Դոննա Աննա «Դոն Ժուան», Էնհեն և Ագաթա «Ազատ հրաձիգը», Զդենկա և Արաբելլա «Արաբելլա», Սոֆիա, Մարշալուհի «Վարդի ասպետը», Օլիմպիա «Հոֆմանի հեքիաթները», Եվա «Նյուրենբերգյան մեյստերզինգերները» օպերաներում և այլն։
Կան նաև Ֆրանց Շուբերտի երգերի, Ռիխարդ Շտրաուսի «Վերջին չորս երգեր»-ի ձայնագրությունները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.