Լուվիերեն, փոքրասիական մեռած լեզու։ Պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի խեթալուվիական խմբին։ Ավանդված է Բողազքյոյի մոտ հայտնաբերված խեթանեսիտական արձանագրություններում պահպանված բառերով ու դարձվածքներով (շուրջ 700 բառ) և մի երկլեզվյան (լուվիերեն-կամիշսերեն) արձանագրությամբ։ Մերձավոր է խեթերենին, ունի նաև առավել հնատիպ գծեր։ Գրավոր աղբյուրները վերաբերում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 697)։ ![](//upload.wikimedia.org/wikipedia/commons/b/bf/CC_BY-SA_icon_80x15.png) |
Արագ փաստեր Լուվիերեն, Տեսակ ...
Փակել