![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/MoonLP150Q_grav_150.jpg/640px-MoonLP150Q_grav_150.jpg&w=640&q=50)
Լուսնի ձգողականություն
From Wikipedia, the free encyclopedia
Լուսնի ձգողականություն, Լուսնի ձգողականության ուժ։ Այն վեց անգամ թույլ է Երկրի ձգողականության ուժից։ Լուսինը նույնիսկ չի ձգում իր ընդերքից արտազատվող գազերը, ինչի հետևանքով դրանք հայտնվում են տիեզերքում։ Հենց դրա պատճառով Լուսինը չունի նորմալ մթնոլորտ։ Լուսնի ձգողականությունն ուսումնասիրվել է նրա արհեստական արբանյակներից` ուղեծրի վրա նրա արտազատումների ազդեցությունը պարզելու նպատակով։ «Լունա-10» և «Լունար օրբիտեր» հետազոտական սարքերի հետազոտությունները ցույց են տվել, որ արբանյակի մակերևույթի տակ գոյություն ունի զանգվածների ավելցուկ` մասկոններ[1]։ Ենթադրվում է, որ մասկոններն առաջացել են Լուսնի ընդերքից խիտ նյութերի` մակերևույթի վերին շերտեր ներթափանցումով[2]։ Մասկոնները գտնվում են ծովերի կենտրոնի տակ։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/MoonLP150Q_grav_150.jpg/640px-MoonLP150Q_grav_150.jpg)