Լուոհե (քաղաքային շրջան)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Լուոհե (չին. 漯河‚ փինյին Luòhé)‚ քաղաքային շրջան Հենան նահանգում‚ ՉԺՀ[1]։
Երկիր | Չինաստան |
---|---|
Կարգավիճակ | ՉԺՀ քաղաքային շրջան և մեծ քաղաք |
Մտնում է | Հենան |
Բնակչություն | 2 500 000 մարդ |
Տարածք | 2617 կմ² |
Ժամային գոտի | UTC+8:00 |
Հեռախոսային կոդ | +86 395 |
Փոստային ինդեքսներ | 462000 |
Ավտոմոբիլային կոդ | 豫L |
luohe.gov.cn(չին.) | |
Թեև Լուոհե (漯河) անվանումը բառացիորեն նշանակում է «Լուո գետ», այդպիսի անվանումով գետ (գոնե այնքան մեծ, որ տեսանելի լինի նահանգների քարտեզում) չի հոսում Լուոհե քաղաքային շրջանում։ Սակայն Հենան նահանգի հյուսիսային մասում կա Լուոհե գետ, որի վրա գտնվում է Լոյան քաղաքը. թեև նրա անվանումը ևս արտասանվում է հենց այնպես, ինչպես և Լուոհե քաղաքային շրջանինը, այն գրվում է այլ հիերոգլիֆով։ Քաղաքում տեղակայված է մսի վերամշակման խոշորագույն WH Group կազմակերպության շտաբը։
Չնայած այս վայրերը բնակեցված են դեռևս հին ժամանակներից՝ մինչև վերջին շրջանը դրանք չեն միացվել մեկ վարչական կառույցի ներքո։
Յուան կայսրության օրոք այն պատճառով, որ այդ վայրերում գետի ոլորքները գալարներով փաթաթված ծովային կակղամորթու խեցիների (海螺) նման միախառնվում են, այստեղ գտնվող ավանը ստացել է Լովանհեչժեն անվանումը (螺湾河镇), ինչը նշանակում է «կակղամորթու նման գալարվող ավան»։ 16-րդ դարում Մինգ կայսրության օրոք, տեղական կառավարիչը որոշեց, որ մայրցամաքի խորքերում մասում ծովային փափկամորթ նշանակող հիերոգլիֆի օգտագործումը սխալ էր և 螺 հիերոգլիֆը փոխարինեց նույնիմաստ մեկ այլ հիերոգլիֆով` 漯: Ցին կայսրության գոյության վերջին շրջանում այստեղով է անցել Պեկին-Ուհան երկաթուղին, իսկ 1906 թվականին այստեղ կառուցված երկաթուղային կայարանը գյուղից վերցրել է «Լուոհե» անվանումը, որից հետո գյուղի անունը կրճատվել է «Լովանհե»-ից «Լուոհե»։
1948 թվականին կայարանամերձ գյուղը պաշտոնապես դարձավ կոմսության նշանակության քաղաք։
1949 թվականին ստեղծվեց Սյույչան (许昌专区) hատուկ տարածք, և այդ վայրերը մտան նրա կազմի մեջ։
1960 թվականին Յանչենի կոմսությունը միացավ Լոխե քաղաքին, բայց 1961 թվականին նրանք կրկին անջատվեցին (առանձնացան)։
1969 թվականին Սյույչանի Հատուկ տարածքը վերանվանվեց որպես Սյույչանի (许昌地区) շրջան։
1986 թվականին ԿԴՀ֊ի Ազգային ժողովի որոշմամբ լուծարվեց Սյույչան շրջանը, և նրա մեջ մտնող վարչական միավորներից ձևավորվեց Լոխե քաղաքային շրջանը։
Լուոհե քաղաքային շրջանը բաժանված է 3 շրջանի և 2 գավառների[2]։
Քարտեզ | # | Կարգավիճակ | Անվանում | Հիերոգլիֆմեր | Փինյին | Տարածք (կմ²) |
Բնակչությունը (2011) |
---|---|---|---|---|---|---|---|
1 | Շրջան | Յուանհուի | 源汇区 | Yuánhuì qū | 201 | 330 000 | |
2 | Շրջան | Լիչենգ | 郾城区 | Yǎnchéng qū | 413 | 530 000 | |
3 | Շրջան | Շաոլինգ | 召陵区 | Shàolíng qū | 405 | 550 000 | |
4 | Գավառ | Ույանգ | 舞阳县 | Wǔyáng xiàn | 776 | 610 000 | |
5 | Գավառ | Լինինգ | 临颍县 | Línyǐng xiàn | 821 | 740 000 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.